«Հաղթում է այն կողմը, որը վստահ է ո´չ թե իր սպառազեն բռունցքի, այլ ներքին գերազանցությանը»: Գարեգին Նժդեհ Ներքին գերազանցության մի վառ օրինակի դրսևորմանն ականատեսը եղան Քոբուլեթիի «Մոնոպոլ» ռեստորանային համալիրի հյուրերն ու հաճախորդները: Այո՛, Հայի ոգին անկոտրում է, որտեղ էլ որ լինի: Ֆեյսբուքյան օգտատերերից, ասմունքող Հերմինե Պետրոսյանի էջում արված գրառումը մեր աչքից ևս չվրիպեց: Մեջբերում. Մեր ազգը այսպիսի հայորդիներ շատ է ծնել, ինչպիսին է ազգանվեր երգիչ Հրաչ Վարդանյանը: Հպա՛րտ ենք, որ հա՛յ ենք, հպարտ ենք, որ մեր գեները երբեք չեն լռել և չեն էլ լռելու, և վստահ ենք, որ խուճապահար ադրբեջանցիները դեռ շատ են փախնելու քաջասիրտ ու աներկյուղ հայերից: Arxablog.blogspot.am -ը հատուկ շնորհակալություն է հայտնում երգիչ Հրաչ Վարդանյանին և իր երախտիքի խոսքն ուղղելով մաղթում բազում ստեղծագործական վերելքներ, ուժ ու եռանդ: |