MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
#GenderBiasedSexSelection /GBSS/ #GenderEquality
13:12, 11.01.2020
3557 | 0

































Օրեր շարունակ՝ 11.12.-18.12.2019, Գյումրի քաղաքի հյուրանոցներից մեկում անցկացվում է դասընթաց - վերապատրաստում «Դասընթացավարի վերապատրաստում. Հայաստանում կանանց դերակատարության և սեռի հատկանիշով խտրական ընտրության նվազեցման խթանում» ծրագրի շրջանակներում: Հանդիպումների ընթացքում քննարկվում էր վերարտադրողական վարքագիծը հայաստանյան իրականությունում, դրանց պատճառներն ու պայմանավորվող գործոնները, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները ու խտրական վերաբերմունքը:
Ծրագրի հետ կապված զրուցեցինք նաև փորձագետ, դասընթացավար Անի Թովմասյանի հետ, ով մեզ հետ զրույցում խոսեց՝ ծրագրի կարևորության և ակտուալության մասին.

- Քանի որ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդահատումների նվազեցումը վարքագծային լուրջ փոփոխություն է ենթադրում, իսկ նման փոփոխության հասնելը հեշտ չէ` այն երկար ժամանակ ու ջանքեր է պահանջում, ուստի այս ծրագիրը ևս մեկ կարևոր քայլ է դեպի ոչ խտրական հասարակության ձևավորման:

«Դասընթացավարի վերապատրաստում. Հայաստանում կանանց դերակատարության և սեռի հատկանիշով խտրական ընտրության նվազեցման խթանում» ծրագրի ընթացքում զրույց եղավ նաև ծրագրի համակարգող Անի Հարությունյանի հետ.
- «Կայուն զարգացման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը 2014թ-ից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում իրականացնում է ծրագրեր՝ ուղղված կանանց և տղամարդկանց իրավահավասարության խթանմանն ու կանանց դերի բարձրացմանը: Այդ ծրագրերի արդյունքում բոլոր 10 մարզերից... շարունակությունը․․․https://arxablog.blogspot.com/2019/12/genderbiasedsexselection-gbss.html
The article published in the Spokesperson project.
Share with friends
Արամ Խաչատրյան / ԱՐԽԱ Arxablog.blogspot.am
23:06, 28.01.2024
424 | 0
22:50, 30.07.2021
2388 | 0
to top