MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Հայաստանը մի դարձրեք քաղաքականության զոհ
20:45, 25.02.2023
803 | 0
Հայաստանի իշխանությունների վարած սխալ արտաքին քաղաքականության արդյունքում այսօր կանգնած ենք Արցախ Հայաստան անջատման մեծագույն վտանգի առաջ ։ Մութ ուժերի հովանավորությամբ այսօր Հայաստանի որոշ խմբակներ ավելի մտահոգ են Ուկրաինայի համար, քան Արցախի ։ Անգամ որոշ ուկրաինացիներ են պնդում, որ իրենք և ռուսները այրունակից են և այս պատերազմը սազական չէ իրենց ։Իսկ հայկական տիրույթում մոռանում են, որ Արցախում, ոչ թե հեռավոր արյունակից են, այլ նույն գենի կրողն ու աշխարհագրական տարածքի նույն բնակիչները, որը թշնամին ուզում է յուրացնել ։ Այսօր այս և Արցախյան այլ խնդիրների մասին էին քննարկում Մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանի շուրջ հավաքված մի խումբ քաղաքացիներ ։ Նրանց ցուցանակների վրա գրված էր` Հայաստանն ու Արցախը մի դարձրեք Ուկրաինա, Հայաստանը դարձել է սխալ քաղաքականության զոհ, ներկաները պնդում էին, որ չպետք է մոռանալ սեփական փառավոր պատմությունը։ Կազմակերպիչներից Արմինե Մելքոնյանը իր խոսքում նշեց, որ Արցախը արդեն 76 օր շրջափակման մեջ է և մեր հանրությունը քիչ քիչ մոռացության է տալիս Արցախը, իսկ միջազգային ատյաննները նախ կոչերի տեսքով, ապա Հաագայի դատարանի որոշման տեսքով, որևէ լուրջ փոփոխության չհանգեցրեցին։ Արմինե Մելքոնյանը նշեց, որ ուժն է ծնում իրավունք և թերևս այս պարագայում մենք դարձել ենք աշխարհից խաղաղություն մուրացող մեկը ում լիքը պահանջներ է առաջադրում Ալիևը ։ Հավաքի նպատակը մեկն էր, Հայաստանը չդարձնել սխալ քաղաքականության զոհ ։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Արամ Խաչատրյան / ԱՐԽԱ Arxablog.blogspot.am
23:06, 28.01.2024
423 | 0
22:50, 30.07.2021
2388 | 0
to top