MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
ԵՊՄՀ կուլտուրայի բաժնի «բեմական խոսք» առարկայի դոցենտ Գրիզելդա Ամիրյանի ուղերձը
14:18, 06.06.2018
8496 | 0
Ուղերձ՝ ՀՀ ժող. վարպետ, լուսանկարիչ Անահիտ Խաչատրյանին

Անահիտ Խաչատրյանը երևույթ է, որի մասին դեռ շատ կխոսվի: Ծանոթանալով նրա բնության լուսանկարների շարքին՝ չես կարող չգնահատել նրա՝ բնությունից օժտված տաղանդը, գեղեցիկը նկարելու և գնահատելու կարողությունը: Իր դիպուկ տեսողությունից չի վրիպում բնությունը նկարագրող ոչ մի հրաշալի ակնթարթ:
Անահիտ Խաչատրյանի լուսանկարները հիրավի լուսավորում և հուսադրում են նույնիսկ ամենահուսահատ մարդկանց հոգիները, և մարդ երկար ժամանակ ապրում է այդ գեղեցիկի զգացողությամբ: Իզուր չէ, որ Չեխովն ասել է, որ մարդու մեջ պետք է ամեն ինչ գեղեցիկ լինի: Ունենալով նուրբ հոգի և ճաշակ՝ արժանի լինելով իր ժողովրդական վարպետի կոչմանը, այս խառնաշփոթ աշխարհում Անահիտ Խաչատրյանի գործերը լուսավորում են ոչ միայն մթագնած հոգիները, այլ նաև իր հոգին, որը նույնպես կարիք ունի սիրո, ջերմության և արժանի գնահատման: Լինելով բազմակողմանի զարգացած անձնավորություն՝ նա երբեք չի դադարում էլ ավելի կատարելագործել իր ունակությունները արվեստի տարբեր կատեգորիաներում:

ԵՊՄՀ կուլտուրայի բաժնի «բեմական խոսք» առարկայի դոցենտ Գրիզելդա Ամիրյան
The article published in the Spokesperson project.
Share with friends
Արամ Խաչատրյան / ԱՐԽԱ Arxablog.blogspot.am
23:06, 28.01.2024
422 | 0
22:50, 30.07.2021
2388 | 0
to top