MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +15 °C Tomorrow:+20 °C
Հացը հացվորին տուր, մի հատ էլ ավել տուր
23:00, 30.08.2017
11795 | 0

Հաց ու պանիր, կեր ու պարիր։


Ժողովրդական այս արտահայտության իմաստը շատերը չեն հասկանա, մինչ իրենց աչքով չտեսնեն ժամանակակից գրող, ՀԱՑԹՈՒԽ Սոֆա Արծրունուն աշխատանքի ժամանակ: Ինչքա՜ ն մեծ սիրով ու նվիրումով էր մոտենում գործին: Ժպիտը երեսին, ձեռքերի մեջ էր վերցրել հացի խմորն ու այնքան զգույշ էր վարվում, ձևավորում, կարծես փոքրիկ երեխա լիներ ափերի մեջ:

Նրա կողքին կա նաև ևս մեկ ՀԱՑԹՈՒԽ՝ Հովհաննեսը: Անմիջական զրույցի բռնվեցինք միասին:
-Սոֆան մեր ուրախություննա, - ասում էր Հովհաննեսը, - մեր ախպերը:

Էսքանից հետո ո՞նց կարելի է չհարգել նման մարդկանց: Ինչ մեծ ջանք ու եռանդ են ներդնում իրենց գործի մեջ, որ ՀԱՅԸ երբեք սոված չմնա:
Անկեղծ ասած երկար-բարակ գրել այս նյութի մասին չէր կարելի: Կհավելեմ ասածիս ժողովրդական սիրված խոսքը՝

Հացը հացվորին տուր, մի հատ էլ ավել տուր։


Նյութի հեղինակ՝ Արամ Խաչատրյան/ԱՐԽԱ






The article published in the Spokesperson project.
Share with friends
Արամ Խաչատրյան / ԱՐԽԱ Arxablog.blogspot.am
23:06, 28.01.2024
458 | 0
22:50, 30.07.2021
2424 | 0
to top