MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +14 °C Tomorrow:+20 °C
Ազատություն իմացյալից...Մեկնաբանում է Արամայիս Գարեհինյանը (տեսանյութ)
11:00, 09.09.2017
8716 | 0
Արդեն որերորդ անգամ հյուրընկալ դռներն է բացում Կոտայքի մարզային գրադարանը ընթերցողի և ստեղծագործողների համար: Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, Կոտայքի մարզային գրադարանի հյուրընկալ հարկի տակ հավաքվել էր տոնելու «Ազատություն իմացյալից» գրքի ծնունդը, որի հեղինակն է ազգությամբ հնդիկ Ջիդդու Կրիշնամուրտին: Թարգմանիչը գրող Արամայիս Գարեգինյանն էր: Միջոցառմանը յուրովի հետաքրքիր երանգ տվեց գրադարանի աշխատակցուհին՝ տիկին Շուշանը: Գեղեցիկ քննարկումներ, մեկնաբանումներով անցկացրեց ամբողջ ընթացքը:
Ստեղծագործողը Արամայիս Գարեգինյանը այնքան հետաքրքիր և նուրբ է թարգմանել գործը, որ անդադար կարդալիս կարող ես ինքդ քո անձի հետ կռիվ տալ, բանավիճել դիմացինիդ հետ և ինչու չէ ունենալ տարաձայնություններ Կրիշնամուրտիի հետ: Գիրք, որը պետք էր հենց այսպես էլ լիներ՝ պարզ, հասկանալի և մի շարք հարցականներով, որի պատասխանները պետք է գտնի անձամբ ինքը՝ կարդացողը:
Ներկաները մեծ հետաքրքրությամբ էին լսում գրողին, որին էլ հաջորդեց առողջ քննարկումը և հարց ու պատասխանի միջոցով հանդիսատեսը փորձեց յուրովի բացահայտել գրողին՝ Արամայիս Գարեգինյանին:
ԱՐԽԱ Բլոգը ևս շնորհավորում է ստացված գրքի ծնունդը: Եվ ցանկանում նորանոր ստեղծագործական ուղի պարոն Գարեգինյանին: Իսկ գրադարանի տնօրինությանը՝ հանձինս Անահիտ Խեչոյանին, ասում է ևս մեկ անգամ շնորհակալություն նմանատիպ հանդիպումները ջերմ ընդունելության արժանացնելու համար:
Հարգանքներով՝ Արամ Խաչատրյան/ԱՐԽԱ

ՏԵՍԱՆՅՈՒԹ
https://www.youtube.com/watch?v=h4mE6sqRFk0
The article published in the Spokesperson project.
Share with friends
Արամ Խաչատրյան / ԱՐԽԱ Arxablog.blogspot.am
23:06, 28.01.2024
457 | 0
22:50, 30.07.2021
2424 | 0
to top