MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +14 °C Tomorrow:+20 °C
ԱՌԱՆՑ ԱՎԵԼՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
20:03, 18.09.2017
7917 | 0
Մարդիկ բաժանվում են տարբեր կատեգորիաների` կան մարդիկ, ովքեր երիտասարդական տարիքում ունեն անցած մեծ ճանապարհ, խոսում են և հպարտանում իրենք իրենցով: Մի ստվար զանգված բարձրաձայն գոչում է այդպես էլ անկատար երազանքների մասին, իսկ մյուս մասը` ոչինչ չի ասում, և ոչ էլ թույլ է տալիս խոսեն իր մասին: Ահա այդպիսի անհատականության կենսափորձը կարողացա հավաքագրել առանց իրեն իրազեկելու, և համոզված եմ, որ գրածիս մեջ դեռ կլինեն բացեր: Թույլ տվեք ներկայացնել Ձեզ այդ անհատին: Միգուցե բարկանա, որ այս ամենը այժմ հանձնում եմ Ձեր դատին, սակայն վերջին ժամանակներում հանդիպածս մարդկանցից ամենատպավորիչն էր:

Արփինե Գյուրջինյան

Ծնվել է հաշվապահի ընտանիքում, Երևան քաղաքում: 1996-1997 թթ. Հաճախում է «Առաջին քայլեր» քոլեջը, իսկ 1997-2005թթ. ընդունվում Հունան Ավետիսյանի անվան N74 միջնակարգ դպրոց: 1998-2006թթ. դպրոցին համատեղ ընդունվում է Ստեփան Ջրբաշյանի անվան թիվ 8 երաժշտական դպրոց` ֆլեյտայի բաժին: Դեռ վաղ տարիքից Արփինեի սերը արվեստի մի շարք ուղղություններ, ծնողներին ստիպում է, որ ավելի լուրջ զբաղվեն աղջկանով: Համատեղելով դպրոցի դասերը, մանկական խաղերը, Արփինեն նույն արվեստի դպրոցում ուսումնասիրում և միևնույն ժամանակ փայլուն գիտելիքներ է ձեռք բերում պարարվեստի, դաշնամուրի, նկարչության բաժիններում (1998-2003):

2005-2008 թթ. Ոսկե մեդալով` ավարտելով Երևանի Հայբուսակ համալսարանի հենակետային դպրոցի 11-րդ դասարանը, չի բավարարում աղջնակին, և 2009 թվականին իր ուժերն է փորձում նույն քոլեջի տնտեսագիտության հաշվապահական հաշվառման բաժնում, որն էլ ավարտում է կարմիր դիպլոմով:

2009-2012 թթ. Ուսանել է Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժինը: 2013 թվականին ընդունվել է Ինֆորմատիզացիայի Միջազգային Ակադեմիա, ուսումը Կանադայում շարունակելու նպատակով: 2014-2016 թթ-ին սովորում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի բաժնում:

2012 թվականից հիմնում է « Գյուրջինյան» փրոդաքշնը, որի հիմնադիր տնօրենն է առ այսօր: 2016 թվականին լույս է տեսնում առաջին ժողովածուն « Հոգուս քարտեզը» խորագրով:

2017 թվականից հանդիսանում է Կենտրոն հեռուստատեսության մանկական հաղորդաշարերի պրոդյուսերը:

Այսքանից հետո, ինչպե՞ս կարելի չհարգել մարդու խորհրդավոր լռությունը, երբ իր փոխարեն խոսում են արված գործերն ու խորհրդավոր հայացքը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արամ Խաչատրյան / ԱՐԽԱ Arxablog.blogspot.am
23:06, 28.01.2024
456 | 0
22:50, 30.07.2021
2424 | 0
to top