MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+19 °C
Որքան ես եմ հասկացել մինչև հիմա, ընկերը նեղ պահի համար չէ
12:56, 07.10.2017
8013 | 0
Ընկերություն ասվածի մեջ մի երանգ կա, որ շատ նման է զինվորական անվանականչին: Դա այն դեպքն է, երբ ժամանակ առ ժամանակ պիտի արձանագրես ներկայությունդ: Օգնություն պետք չէ, ձեռք մեկնելու կարիք չկա, ընդամենը փաստես, որ կաս, տեղում ես, անհարկի բացակաների թվում չես:
Որքան ես եմ հասկացել մինչև հիմա, ընկերը նեղ պահի համար չէ (նեղ պահերին մենք գիտենք, թե ում կանչենք և ովքեր կգան առաջինը): Ընկերը հենց սովորական օրերի համար է, քեզ հետ առօրյա, տրամադրություն, մտքեր կիսելու համար, մի խոսքով, մարդ, որը ոչ հոգս կբերի, ոչ էլ հոգս ունի տանելու: Պարզապես պիտի լինի, որ դու քեզ մենակ չզգաս և ինքն էլ չդառնա միայնակ:
Դրա համար էլ եթե ընկերդ անվանականչին տեղում չէ, ուրեմն էլ ի՞նչ ընկեր: Դասալիք է:

Հովիկ Չարխչյան
The article published in the Spokesperson project.
Share with friends
ԱՆի Առաքելյան
to top