MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Պետք է գաղափարախոսական բազմակարծության լիարժեք երաշխավորում.
18:09, 09.04.2018
4669 | 0
Պետք է գաղափարախոսական բազմակարծության լիարժեք երաշխավորում

Սահմանադրական բարեփոխումներն իրականացվեցին՝ ելնելով Հայաստանում իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից։
Սահմանադրական բարեփոխումները, որոնք միտված էին նաև գործադիր իշխանության համակարգային ամբողջականության երաշխավորմանը, քաղաքական մենիշխանության և պետական իշխանության գերանձնավորման հաղթահարմանը, հիմնավորեցին կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու անհրաժեշտությունը։
Այսօր Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության մայր օրինակի վրա, երդվեց հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իր լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իր ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում։
Հավատում եմ, որ խորհրդարանական համակարգի միջոցով մեր երկրում լիարժեքորեն կերաշխավորվի նաև գաղափարախոսական բազմակարծությունը և կուսակցությունները արդյունավետ կերպով կնպաստեն ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը։
#խորհրդարանականհամակարգ #սահմանադրություն #սահմանադրականբարեփոխումներ #կուսակցություն #գաղափարախոսություն
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ժաննա Սարգսյան
10:53, 11.05.2018
5667 | 0
to top