MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Հայաստանի Երիտասարդական Կառավարությունը նշել է վերակազմավորման չորսամյակը.
11:21, 03.04.2019
3344 | 0
Ս.թ. մարտի 28-ին տեղի ունեցավ «Հայաստանի Երիտասարդական Կառավարություն» ծրագրի վերակազմավորման չորսամյակին նվիրված հանդիսավոր հանդիպում երիտասարդ առաջնորդների հետ։ Միջոցառմանը ՀԵԿ գործընկեր կազմակերպություններից ներկա էին Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի Երիտասարդական և միջտարածաշրջանային համագործակցության բաժնի ղեկավար Սոսե Մարտիրոսյանը, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի նախագահ Տիգրան Մալխասյանը, «Եռամիասնություն» ՀԿ ներկայացուցիչ Կարեն Ղազարյանը, «Միացյալ Առաջնորդների Պալատ» ՀԿ ղեկավար ՝Լիաննա Մանուկյանը, Միջազգային երիտասարդական կառավարության՝ ղեկավար Արամ Հակոբյան: Անցած այս չորս տարիների ընթացքում համագործակցելով տարբեր կառույցների հետ՝ ՀԵԿ-ը բարձր է գնահատել գործընկերային հարաբերությունները, ինչի արդյունքում ձեռք ենք բերել աշխատանքային ամուր կապեր՝ նաև արտերկրում։ Այդ առիթով էլ ՀԵԿ ղեկավար Ռաֆայել Հունանյանը արժանացավ Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Ալեկսեյ Ռիբինսկու պատվոգրին՝ համագործակցության և լավ գործընկերային հարաբերությունների համար: Հայաստանի Երիտասարդական Կառավարությունը շարունակելու է իր ակտիվ գործունեությունն էլ ավելի բարձր աշխատասիրությամբ՝ երիտասարդական քաղաքական ոլորտում առաջնային շահ համարելով պետականաշինությանն ուղղված դրական փոփոխությունները։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ժաննա Սարգսյան
10:53, 11.05.2018
5667 | 0
to top