Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականցվող «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բագրատ Եսայանին, ինչպես նաև Պարենի համաշխարհային կազմակերպության մոնիտորինգի և գնահատման պատասխանատու Արփինե Փորսուղյանին և դիտորդ Կարեն Հակոբյանին: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նպատակն է տարրական դասարանների աշակերտներին դպրոցում ապահովել սնունդով՝ այդպիսով մեղմացնելով ճգնաժամի ազդեցությունը խոցելի տնտեսությունների վրա և կարիքավոր համայնքներում տարրական կրթությունն ավելի մատչելի դարձնելով: Այս պահին ծրագիրը գործում է Կոտայքի մարզի 47 դպրոցներում: Նախատեսվում է ծրագրի մեջ ներառել մարզի մնացած 43 միջնակարգ դպրոցները և ընդգրկել ողջ մարզը: Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել տասնօրյա ժամկետում ուսումնասիրել դպրոցների տեխնիկական հնարավուրթյունները՝ սեպտեմբերից ծրագիրը գործարկելու համար: http://kotayk.mtad.am/news/item/2018/06/19/tarakan19062018/ |