MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Վճռականորեն հայտարարում ենք` մեր պայքարն ավարտված չէ. ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հանձնախումբը դատապարտում է Միլսի հայտարարությունը
16:52, 18.10.2018
2156 | 0

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը դատապարտում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի EVN Report-ի հետ զրույցում հնչեցրած տեսակետը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

Թե քաղաքական, թե պատմական և թե իրավական առումներով խնդրո առարկա տարածքները որևէ պարագայում չեն կարող դիտարկվել որպես «գրավյալ տարածքներ»: Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ևս երբևէ չի օգտագործվել այդ որակավորումը:

Աներկբա է, որ Արցախի Հանրապետությունում չկան գրավյալ տարածքներ, կան մեր պատմական Հայրենիքի բռնազավթված տարածքներ, որոնց մի մասը ազատագրվել է Արցախյան ազատամարտի ընթացքում՝ հայության անմնացորդ նվիրումի և հերոս հայորդիների արյան գնով, որոնք Արցախի Հանրապետության սահմանադրությամբ հանդիսանում են Արցախի Հանրապետության անբաժանելի մաս։

Արցախյան ազատամարտը, հայության ազատագրական պայքարի մի հանգրվանն է, որին մեզ բախտ է վիճակվել մասնակցել և այսօր էլ պատրաստ ենք ապահովել մեր հայրենի սահմանների անվտանգությունը:

Վճռականորեն հայտարարում ենք, որ մեր պայքարն ավարտված չէ: Իսկ հողերի վերադարձի մասին ցանկացած խոսակցություն մերժելի է և դատապարտելի:

http://www.yerkir.am

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4951 | 0
to top