MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+27 °C
Համայնքի բարեկարգմանը մասնակցում են մասնավոր ընկերությունները
00:21, 20.10.2018
2572 | 0
Գորիսի մուտքն ազդարարող «Զանգեր» հուշարձանի հարակից տարածքները ասֆալտապատվել են: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի առաջարկով, «Ոսմար» ՍՊԸ-ն նախաձեռնել է «Զանգեր» հուշարձանի հարակից 1817քմ տարածքի և քաղաք մտնող իջատելու 400քմ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները: Ընկերությունը աշխատանքներն իրականացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ: Գորիսի համայնքապետարանը ողջունում է ընկերության նախաձեռնողականությունն ու պատրաստակամությունը առաջարկին ընթացք տալու և աշխատանքները կազմակերպելու համար:

Գորիսի համայնքապետարան
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4931 | 0
to top