MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Tomorrow:+20 °C
Թող որ Աբովյանցին շրջելով քաղաքով ժպտա, տեսնելով, որ մեր քաղաքը ստացել է այն տեսքը, որին արժանի է
01:04, 21.10.2018
2751 | 0
Այսօր տոն է Աբովյանցիների համար։ Մեր սիրելի Աբովյանը դառնում է 55 տարեկան։ Եկեք միասին, անկեղծ սիրով ու լիասիրտ տոնենք մեր հրաշք քաղաքի ծննդյան օրը։ Մեր համաքաղաքացիները իսկապես վաստակել են լիարժեք ուրախանալու իրավունքը, որովհետև այս տոնն առաջին հերթին իր աշխատանքի, սիրելի քաղաքին իր նվիրումի ու անկեղծ սիրո տոնն է։ Տարվա մեջ մի քանի տոներ կան, որոնք մեծ ուրախություն ու իսկական տոնի զգացում են առաջացնում ինձ, և կարծում եմ շատերիս մոտ: Աբովյանի տոնը հենց այդպիսինն է: Այս օրը վերհիշում եմ մանկությանս օրերից մինչև այս ակնթարթը, հիշում դպրոցական ընկերներիս, հիշում մեր քաղաքի փողոցներն ու բակերը, որոնցից շատերի հետ ունեմ հուշեր, պատմություններ ու դրան հաջորդաց կյանքիս յուրաքանչյուր ժամանակաշրջան սերտ կապված է մեր քաղաքի հետ: ՈՒ հիմա, երբ կրկին վերհիշում եմ այդ ամենը՝ մեծ հպարտություն եմ զգում, որ ծնվել ու մեծացել եմ Աբովյանում: Շնորհավորում եմ բոլորիս մեր քաղաքի, մեր Աբովյանի ծննդյան 55 ամյակի կամապկցությամ և մաղթում, որ ապագայում Աբովյանն ունենա այն ճարտարապետական տեսքը, հարդարանքն ու մթնոլորտը, որին արժանի է 55 տարեկան մեր քաղաքը: Թող որ Աբովյանցին շրջելով քաղաքով ժպտա տեսնելով, որ մեր քաղաքը ստացել է այն տեսքը, որին արժանի է: Այս օրը բոլորիս օրն է անկցացնենք այն ուրախությամբ, որ մեր քաղաքը կրկին զգա, որ իր ծննդյան տոնով ոգեշնչում է բոլորիս:
Սիրելի՛ Աբովյան տոնդ շնորհավոր։

Նարեկ Ազարյան
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4950 | 0
to top