MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Հայոց պատմության խրատը պարզ է. հազարամյակներ շարունակ մեր գլխավոր թշնամիները եղել են ագահությունն ու ընչաքաղցությունը
12:51, 23.10.2018
2297 | 0

Հայոց պատմության խրատը պարզ է. հազարամյակներ շարունակ մեր գլխավոր թշնամիները եղել են ագահությունն ու ընչաքաղցությունը, որոնք որոշ անհատների կողմից միշտ ավելի բարձր են դասվել, քան ազգային շահերը:

Պատմության ընթացքում անվերջ կորցնելով եւ կրկին ձեռք բերելով պետականությունը, 20-րդ դարի վերջին մենք հնարավորություն ստացանք ինքնուրույն ապրել եւ արարել մեր մեծ հայրենիքի մի փոքրիկ հողակտորի վրա:

Սակայն նախ եւ առաջ պետք էր վերլուծել, թե ինչպիսի արժեք է ներկայացնում անկախությունը որպես այդպիսին հայկական քաղաքակրթության հետագա զարգացման տեսանկյունից եւ արդյոք անկախ պետականության գոյությունը պարտադիր պայման է հայկականության հիմնարար արժեքների պահպանման եւ թարմացման համատեքստում:


Արթուր Ղազինյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4950 | 0
to top