MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Ես քեզ չեմ խնդրում, քեզ աղաչում եմ
23:20, 31.10.2018
4097 | 0
Ես քեզ չեմ խնդրում, քեզ աղաչում եմ,
Անտեր շան նման անվերջ հաչում եմ,
Սերս ավազ չէ, որ մաղով մաղեմ,
Այս անապատում ես հառաչում եմ.
Լույս է պատկերդ. մութ իմ անձավում
Տավիղն է ահա ողբաձայն հնչում:
Դե, վերադարձիր լուսե թագուհի
Սերս մոմի պես անվերջ է մաշում .
Հալած մոմն ինձ ի՞նչ.
Նրանով անցնող իմ թելը տուր ինձ:
Ես քեզ չեմ սիրում, ես քեզ պաշտում եմ.
Ստվերս, այն նույն ծանոթ պատկերը,
Հազար տեղ ծալվել, հազար ստվերի
Անիմաստ խառնվել. ես ինձ եմ ատում:
Ախ, քեզ սիրելու համար ինքս ինձ
Մորթազերծ անե՞մ, ո՞նց հագնեմ ես ինձ.
Ոսկորներս դու՞րս, եւ արյուն ցայտե՞մ,
Ի՞նչ անեմ, ասա. չսիրե՞մ, սիրե՞մ...
The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
941 | 0
13:52, 29.01.2022
1758 | 0
10:11, 21.01.2022
1604 | 0
to top