MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
«Էներգախնայողության միջազգային օր»-ը քայլերթով և ֆլեշ-մոբով
20:31, 17.11.2018
1942 | 0
Ինչպես ամեն տարի այս տարի ևս «Տապան» Էկո-ակումբ ՀԿ-ն SPARE միջազգային կրթական նախագծի շրջանակներում տարբեր մարզերի 114 աշակերտների, 16 տնօրենների, ուսուցիչների և ծնողների հետ նշեց նոյեմբերի 11-ը՝ «Էներգախնայողության միջազգային օր» -ը քայլերթով և ֆլեշ-մոբով:
Քայլերթը սկսվեց Հանչապետության հրապարակից և ավարտվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմաց: Ողջ ընթացքում աշակերտները հնչեցնում էին կոչեր՝ էներգախնայողության, շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ, ինչպես նաև անցորդներին բաժանեցին թռուցիկներ, որոնք պարունակում էին խորհուրդներ՝ կենցաղում էներգախնայողության վերաբերյալ:
Շնորհակալություն ենք հայտնում տոնին մասնակցած դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում այն դպրոցներին, որոնք կազմակերպեցին տոնին նվիրված միջոցառումներ իրենց համայնքներում:
Միջոցառումն իրականացվեց Մոսկվայում գործող Կանադայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4937 | 0
to top