MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
ԱՅԼ ԿՐՈՆԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
13:00, 11.04.2013
3961 | 0
Կեսարիայում Կոռնելիոս անունով մի հեթանոս հարյուրապետ կար, որ բարեպաշտ ու աստվածավախ էր, շատ ողորմություններ էր ժողովրդի մեջ և միշտ աղոթում էր:
Աստծո հատուկ հայտնությունը եղավ Կոռնելիոսին, որի շնորհիվ նա քրիստոնյա դարձավ: Այսպիսով փրկության համար այլ կրոն դավանողները պիտի քրիստոնեություն ընդունեն: Սա ծայրահեղ հայտարարության պես է հնչում որոշ մարդկանց համար, սակայն այսպիսին է քրիստոնեության պատասխանը:

Քրիստոս ասաց. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ Ինձանով»: Նա նաև ասաց. «Ով հավատա և մկրտվի կփրկվի»: Միևնույն ժամանակ կան, օրինակ, բուդդիստներ, ովքեր մտածում են, որ քրիստոնեությունը օտար չէ իրենց հասկացություններին, որովհետև նրանք հաճախ Քրիստոսին համարում են Բուդդայի վերամարմնավորումներից մեկը:

Մուսուլմանների համար Քրիստոս մեծ մարգարեներից մեկն է: Դրա համար էլ նրանք չեն արգելում քրիստոնեաներին մուսուլմանական երկրներում եկեղեցիներ շինել: Սակայն քրիստոնեության համար այլ կրոններն ընդունելի չեն: Հետաքրքրական է իմանալ, որ քրիստոնյա դառնալուց հետո Կոռնելիոսը քարոզեց Ավետարանը, հրաշքներ գործեց և վախճանվեց ծեր տարիքում խաղաղ պայմանների մեջ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
Աղբյուրը` facebook.com/sseahm
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
to top