MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Tomorrow:+20 °C
Մարզպետը շնորհակալագիր հանձնեց «Հայ Ասպետ» խաղ-մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչված Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի թիմին
16:38, 11.12.2018
2759 | 0
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց «Հայ Ասպետ» խաղ- մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչված Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի թիմի անդամներին, ինչպես նաև դպրոցի տնօրեն Գարեգին Քարհանյանին և փոխտնօրեն Սյուզաննա Մալումյանին:
Մարզպետը շնորհավորեց աշակերտներին հաղթանակի կապակցությամբ: Նա շնորհակալություն հայտնեց երեխաներին՝ դպրոցի և մարզի պատիվը բարձր պահելու համար: Ա. Ղուկասյանը երեխաներին հորդորեց մշտապես լավ սովորել և լավագույնը լինել բոլոր բնագավառներում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: Մարզպետը թիմին նաև շնորհակալագիր հանձնեց:
Անկեղծ և մտերմիկ զրույցի ընթացքում երեխաները կիսվեցին տպավորություններով:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4937 | 0
to top