MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Երևանի քաղաքապետարանը դադարեցրել է կենդանիների սպանդի ամոթալի գործելաոճը» Հ. Մարության
21:43, 14.12.2018
2387 | 0

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանը դադարեցրել է կենդանիների սպանդի ամոթալի գործելաոճը:
նչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, կենդանիների կյանքն ու պայքարն արտացոլող լուսանկարների Հայաստանում առաջին ցուցահանդեսի բացման արարողության բացմանը Մարությանն ընդգծեց, որ Երևան համայնքը, ի դեմս մեր վարչակազմի, հանձնառու է լուծել կենդանիների և մարդկանց անվտանգ մարդկանց շփման խնդիրը:
«Մենք ստանում ենք հարյուրավոր զանգեր մեր քաղաքի բնակիչներից, որոնք բողոքում են անտուն կենդանիների ագրեսիայից ևպահանջում շուտափույթ լուծում տալ այս խնդրին: Ցավով և վրդովմունքով պետք է նշեմ, որ նախկինում մեր քաղաքում մարդկանց անվտանգության, հարմարավետության համար ընտրվել էր կենդանիների ոչնչացման մեթոդ
Անգամ մի կողմ թողնելով այս ոլորտում ֆինանսական և այլ կարգի չարաշահումները՝ մենք այսօր փաստում ենք, որ նախկինում այս պրակտիկան անմարդկային էր, ժամանակավրեպ և անարդյունավետ: Եվ ինձ համար պատիվ է փաստելու, որ Երևանը առաջին անգամ որդեգրում է կենդանիների բարեկեցության ռազմավարությունը՝ ոլորտի որակավորված մասնագետների և կազմակերպությունների համագործակցությամբ:
Այս համատեքստում կարևորում եմ Երևանի քաղաքապետարանի և «Փրո Փոուզ» կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության հաստատումը: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Մենք պայքարելու ենք հանուն մարդկանց և կենդանիների նորմալ համակեցության, որպեսզի մեր քաղաքում իրենց հարմարավետ և անվտանգ զգան, և՛ կենդանիները, և՛ մարդիկ», - ընդգծեց Մարությանը:
Երևանի քաղաքապետը «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բրիտանական բարեգործական կազմակերպության հետ ստորագրեց համագործակցության հուշագիր։


https://www.tert.am/am/new


The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4930 | 0
to top