MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+27 °C
Պարոնա՛յք, գործելու ժամանակն է
15:15, 02.01.2019
4475 | 0
Ամանորյա շնորհավորանքներս և բարեմաղթանքներս հայ ժողովրդին: Առաջարկում եմ նոր ձևավորվող կառավարությանը վերանայել Վրաստանի հետ հարաբերությունների ձևական բնույթը և համապատասխանեցնել ձևին բովանդակությունը:
Առաջնահերթ Ջավախքն ու նրա խնդիրները հարկ է քննարկել ըստ էության և տալ առկա խնդիրներին համարժեք լուծումներ: Խոսքը էթնիկական, լեզվական, սոցիալական, մշակութային և այլ նմանատիպ խնդիրների մասին է… Պետք է Ջավախքը առանցքային դերակատարում ունենա հայ- վրացական հարաբերությունների ձևավորման հարցում:
Վրաստանի մնացած հայ համայնքը ևս ունի խնդիրներ և Վրաստանում գործունեություն ծավալող անձիք նույնպես ունեն խնդիրներ էթնիկական հողի վրա…
Ի վերջո Վրաստանը տրանզիտային տարածք է ոչ միայն Հայաստանի համար… Պարզ չէ, թե ինչու է մենակ Հայաստանի միավորները վատնվում այդ տրանզիտի համար: Ինչու՞ իր մասնակցությունը չի բերում այս հարցում Ռուսաստանը: ԱԳՆ- ի ներկայացուցիչնե'ր, մտածե'ք այդ մասին: Ժամանակն է աբխազական ճանապարհի բացման մասին քննարկել: Այս հարցում նախաձեռնող կողմ պետք է դիտարկել նաև Ռուսաստանին:
ԱԳՆ-ից շատ մեծ ակնկալիքներ ունենք: Գործել է պետք պարոնայք, ոչ թե վախվորած տեղում նստել…
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ղևոնդ Մկրտչյան
to top