MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Tomorrow:+27 °C
Արշակ Զաքարյանի «հայրենասիրությունից» ևս մի դրվագ
21:02, 04.02.2020
4224 | 0
Արշակ Զաքարյանի հետ առնչվել եմ ապրիլյան պատերազմից հետո, երբ այսպես կոչված «գվարդիական» էր խաղում: Անվճար ծովափնյա հանգիստ էի կազմակերպում ապրիլյան պատերազմի մասնակիցների համար, խնդրել էի չբարձրաձայնել, պարզապես իմ զբաղվածության պատճառով դիմել էի Արշակ Զաքարյանին, որպեսզի ինքը ընտրի զինվորներին: Մի քանի խումբ ուղարկելուց հետո, տեղեկացրեցին, որ իր և «գվարդիայի» անունից է այդ ամենը ներկայացնում' իբրև բարեգործություն… Իհարկե, դադարեցրեցի իր միջոցով զինվորներին անվճար հանգստի ուղարկելը: Այդ ժամանակվանից ի վեր պաթետիկ և ինքնակոչ հայրենասերությունը իմ համար հայրենասիրություն չի, հայրենասեր չի այդ մասին ամենուր և անհարկի այդ մասին հայտարարողը, և հայրենասեր չի նաև այն զինվորը կամ պատերազմի մասնակիցը, ով հանգամանքների բերումով հայտնվել է առաջնագծում և այդ մասնակցությունը իբրև դրոշ օգտագործելով խախտում-ոտնահարում է բարոյական ու հասարակական նորմերը…
Հայրենասերներ կան ու շատ են, նրանք ոչ միայն զինվորականության և պատերազմի մասնակիցների շարքում են, այլև հասարակության յուրաքանչյուր անդամն է, ով իր բնագավառում իր գործն անում է արդար, նվիրաբար և բարեխղճորեն և այդ մասին որևէ տեղ չի բարձրաձայնում, իր նվիրական արարքը չի սարքում դրոշակ իր սոցիալական դերը ընդգծելու և բարձրացնելու նպատակով:
Բարեբախտաբար, արշակ զաքարյանների և մանվել գրիգորյանների «հայրենասիրության»
բեռը ժողովուրդը թոթափում է, և սկսվում է ժամանակը սխրանքի և իրական հայրենասիրության…
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ղևոնդ Մկրտչյան
to top