MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +19 °C Tomorrow:+22 °C
Հաջողությամբ հանձնեցին քննությունը
00:27, 25.06.2019
3039 | 0
Այսօր հյուսնի որակավորումը աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտություններից է:
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում ստեղծված են բոլոր նախադրյալները լավ մասնագետ դառնալու համար:
''Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական'' խմբի ուսանողները այսօր հանձնեցին պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննություն:
Ավարտական կուրսի ուսանողները անցած տարիների ընթացքում, արտադրական ուսուցման վարպետ Սիրակ Լևոնյանի անմիջական մասնակցությամբ ծանոթացել են հյուսնի բարդ ու դժվարին մասնագիտությանը, արտադրական պրակտիկաների ընթացքում ձեռք բերել խոր և կայուն գիտելիքներ:
Ուսանողներից յուրաքանչյուրը բացի տեսական հարցերից և պատասխաններից, գործնականում իրենց կողմից գեղեցիկ ձևավորված կաբինետ-դասասենյակում հաջողությամբ հանձնեցին քննությունը:
Ինչպես նշեց քննության հանձնաժողովի նախագահ` Աշոտ Մելիքսեթյանը, ուսանողները ունեն բավարար գիտելիքներ:


Օվսաննա Չափարյան
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4939 | 0
to top