MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +19 °C Tomorrow:+20 °C
Որտեղ էլ որ ծառայեք, առաջնորդվեք ձեր խղճի ու մտքի թելադրանքով ու կհաջողեք ցանկացած փորձություն. Կոտայքի մարզպետ
12:31, 06.07.2019
3824 | 0

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Հրազդանի տարածքային զինկոմիսարիատում էր, որտեղ այսօր մեկնարկել է ամառային զորակոչը:

Համայնքի և տարածաշրջանի 51 նորակոչիկներ զինկոմիսարիատի բակից մեկնեցին զինվորական ծառայության:

Զինկոմիսարիատում էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը:

«Այսօրվանից ձեր կենսագրությունից երկու տարի նվիրելու եք մեր հայրենիքին, մեր պետականության ամրացմանը, հզորացմանը:

Մեծագույն պատիվ է այդ տարիքում ձեր ծառայությունը մատուցելու մեր հայրենիքին, ինչն արել ենք մենք, մեր ավագ սերունդները ու անելու եք դուք:
Միայն մի հորդոր ու խնդրանք ունեմ բոլորիդ, անկախ ձեր ծառայության վայրից՝ առաջնագիծ, թե՞ թիկունք, ձեր ծառայակից ընկերների հանդեպ եղեք հոգատար, վարվեք եղբայրաբար, ձեր հրամանատարներին վերաբերվեք որպես ավագ եղբայրների:

Որտեղ էլ որ ծառայելիս լինեք, առօրյա արգահատելի երևույթները մերժեք, մի առաջնորդվեք ընդունված կարծրատիպերով, առաջնորդվեք ձեր խղճի ու մտքի թելադրանքով, ու հաջողելու եք դուք, հաջողելու եք ցանկացած փորձություն», -դիմելով և բարի ճանապարհ մաղթելով նորակոչիկներին՝ ասել է մարզպետը:

Նորակոչիկները ստացան նաև քահանայի օրհնությունը:


kotayk.mtad.am

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4936 | 0
to top