MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Աշխարհում ջրի «պատերազմը» նոր է սկսվում։
17:08, 07.07.2019
3491 | 0

Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ ջրային ռեսուրսների խիստ կարիք կա և հետագայում այն դառնալու է ամենաառաջնային խնդիրը։
Մեր երկիրը քաղցարահամ ջրերի պաշարներով համարվում է «միջին չափով ապահովված» պետություն։ Սակայն այս փաստը չի նշանակում, որ մենք պետք է ավելի քիչ ուշադրություն դարձնենք այս ոլորտին: Հայաստանի տարածքում ձևավորվող ջրային պաշարների միջին բազմամյա հոսքը կազմում է շուրջ 6 մլրդ խմ։ Սակայն մենք կարողանում ենք ամբարել ընդհամենը մոտ 1մլրդ խմ:

Ձևավորվող ջրային պաշարների նվազման 2 «վտանգ» կա․

1․ Մի կողմից գլոբալ տաքացումները (ջերմաստիճանի բարձրացում, տեղումների նվազում և գոլորշիացման մեծացում) , որի հետևանքով կանխատեսված է, որ այդ 6մլրդ խմ-ը կդառնա մոտ 5մլրդ խմ։

2․ Թուրքիան, որ արդեն իսկ Արաքսի ափին սկսել է մեծ թափով իրականացնել ջրամբարաշինություն։ Այժմ Արաքս գետի հոսքը մեր հանրապետությունում կամում է մոտ 2․5մլրդ, սակայն Թուրքիայի կողմից իրականացվող ջրամբարաշինության ծրագրերի արդյունքում կնվազի՝ դառնալովմինչև 1մլրդ։

ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ

Այդ խնդրի առաջնային պլանում է գտնվում Սևանա լճի պահպանությունը։

Որպեսզի հետագայում մենք կարողանանք շրջանցել տարածաշրջանում կանխատեսվող ջրային ռեսուրսների կտրուկ նվազման խնդրից, մենք պետք է լայն թափով իրականացնենք ջրամբարաշինության ծրագրեր։

Ջրամբարաշինության առաջնային ծրագիրը պետք է լինի Եղվարդի ջրամբարի վերակառուցումը։

Ի՞ՆՉ ԿՏԱ ՄԵԶ ԵՂՎԱՐԴԻ ՋՐԱՄԲԱՐԸ

Նախ Եղվարդի ջրամբարը պետք է կառուցվի հենց սկզբնական նախագծային 228մլն խմ ընդհանուր ծավալով։ Չնայած այժմ քննարկվում է նույն հիմքով կառուցել 90մլն խմ տարողությամբ ջրամբար։ Քննարկվում է նաև 60մլն- տարբերակը:
Մասնագետների կողմից հաշվարկված է, որ եթե կառուցվի 228մլն խմ ընդհանուր ծավալով ջրամբար, 90մլն-ի համեմատ գումարային առումով ավել կլինի ընդհամենը 30-40մլն եվրո։ 228մլն-անոցը նաև ունի այլ առավելություններ՝ հետաքրքրության դեպքում կասեմ, թե որն է այդ առավելությունը։

Հետագայում, երբ կբարձրանա Սևանա լճի մակարդակը՝ մինչև 3․5-4մ և այլևս չենք կարող այն ավել բարձրացնենք, մենք պետք է տարեկան շուրջ 300մլն խմ բաց թողնենք լճից՝ մուտի և ելքի կարգավորման համար։
Այդ բաց թողնվող ջուրը որպեսզի չգնա և չլցվի Արաքս գետով դեպի Թուրքիա (ճիշտ է այդ ընթացում մենք կարտադրենք էլեկտրաէներգիա), Եղվարդի ջրամբարի միջոցով կկարողանանք ամբարել այդ «հարստությունը» և միևնույն ժամանակ կարտադրենք մեծ քանակի էլեկտրաէներգիա։

Եղվարդի ջրամբարի ավարտից հետո ոռոգումը կիրականացվի ամբողջությամբ ինքնահոս եղանակով՝ տնտեսելով նաև մի քանի մլրդ էլեկտրաէներգիա, որը ծախսվում է այժմ մեխանիկական տարբերակով ոռոգման ժամանակ։
Եղվարդի ջրամբարի շահագործումից հետո կավելանա շուրջ 7000հա նոր հողատարածքներ և շուրջ 33․000հա ոռոգվող հողատարածության ջրապահովվածությունը կբարելավվի՝ գրեթե հասցնելով կատարյալ մակարդակի։

2011թ.-ին առաջ եկավ «Մասիս, Սիս և Նոր Հայաստան» լճափնյա հանգստավայրերի ծրագիրը, որի ընդհանուր արժեքը գնահատվել էր շուրջ 400մլն դոլար:
Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում էր ավարտին հասցնել Եղվարդի ջրամբարի կառուցումը՝ զուգահեռ ջրամբարի շրջակայքում հիմնելով ռեկրացիոն հսկա մի գոտի՝ հյուրանոցներ, մարզական և զվարճանքի կենտրոններ, լեռնադահուկային սպորտ, պասիվ և ակտիվ հանգստի համար անհրաժեշտ ծառայություններ, թանգարան, թատերական և համերգային դահլիճներ, անգամ խաղատուն (դե գոնե արտասահմացի տուրիստների համար

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայկական Մամուլ
to top