MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Հոգսերս անհատնում, մի աղոտ լուսին
23:26, 29.08.2019
3469 | 0
Հոգսերս անհատնում, մի աղոտ լուսին
Դրեցի քամու ճոճական ուսին,
Տարուբեր, ասի, թե ցավս մաղմվի,
Մտատանջ տեղս ես էլ չեմ նեղվի։
Ինձ եմ կորցրել ցոլքերում նսեմ,
Իմ հոգեհացին ես էլ ճառ կասեմ,
Եվ այնուհանդերձ՝ հինգշաբթի օրով,
Ես էլ կհրճվեմ այս ձախորդ դերով։
Կյանքիս վարկածը քեզ պես կհերքեմ
Ստուգողական մի այցից հետո,
Որ սգո երկն իմ խանդավառ երգեմ
Իմ գինետանը՝ ոճի մեջ ռետրո։
Զանգվի ձախ ափի մռմռուկ գինին,
Անձրևանոցս ու տուփն Ախթամարի,
Հավելվածներում՝ վերադարձ հնին,
Կատարյալ բանս ո՞վ կխաթարի։
Չարքերից վաղուց դադար եմ խնդրել,
Տեր, ինձ ի՞նչ մնաց, թող դա էլ ապրեմ,
Հուշերիս մեջ եմ աղջկան խանդել,
Թող մի քիչ էլ, Տեր, նրանով արբեմ։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
931 | 0
13:52, 29.01.2022
1748 | 0
10:11, 21.01.2022
1591 | 0
to top