Ընդամենը 1 ամիս առաջ, Վրաստանը պաշտոնապես հաղորդագրություն էր տարածել Արցախի մասին, հայտարարելով՝ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը չի ճանաչում սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված «տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները» և դրա արդյունքները, հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: Մեր հարգարժան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սակայն, չպատասխանեց Վրաստանի նման ձևակերպմանը, ոչինչ չհայտարարեց և ոչինչ չձեռնարկեց, ինչը շատ կարևոր էր: Իսկ այսօր նույն Նիկոլ Փաշինյանը Երևանում, Վրաստանի վարչապետի հետ քննարկում է հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերը, Վրաստանը անվանելով եղբայրական պետություն, կարծես թե ոչինչ չի եղել: Ի՞նչ է նշանակում այս լռությունը, եթե ոչ հողատվության պլանի մի մաս և Վրաստանի հետ համաձայնության նշան: |