Mamul.am
Full version
USD 478.87, EUR 528.43, RUB 7.75, GBP 626.79
-3 °C, -5 °C ... +1 °C Tomorrow:0 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Նոր մեռելից բացի, անանուն կին
18:06, 09.12.2019

Նոր մեռելից բացի, անանուն կին,
Հոտի դեմից, է՜, թող խոյը գնար,
Լուսահոգին կասեր, որ ակունքին
Քար չձգեմ առանց դափ ու քնար։

Այս տղմուտում քանի կատար ու դարձ,
Հոգեհացիս լուրը երեկ առան,
Բեր, մատռվակ, գինի ու մեղրի հաց,
Սրանք ոնց որ բոբիկ առուս թռան։

Առուս անլույս թռան․․․ ու թե գայթեն,
Ու թե սոթ տան չեղած դիմադարձին,
Բվեճներին հուշեք, որ չթարթեն,
Իրար չտան՝ ցավը մարդուս դարդին։

Share with friends
| |
Արմեն Ալավերդյան
to top