Հանդիսատեսի ծափերից բացի, Աստված դիտորդ է, այն էլ խելացի, Անորոշության ցանկացած վարկած Որոշակի է՝ փորձով հաստատված։ Քանի կարդում ես առաջին տունը, Այս մոլոր ակն իր պտույտը նորեց, Անհրապույր է ամբոխի գույնը, Դեռ անցյալ օրը խանդավառ մարեց։ Բեմի վրա են գեղազարդ դեկոր Սիս ու Մասիսի ձյունի պես անխառ, Ճերմակը մութի բզկտված բեկոր, Շողքի վրա է ծմակը անտառ։ Այս պատահմունքի ավարտը նույնն է, Վարագույրներն են հուզմունքս ծածկում, Մահտարաժամի թագի մեջ թույն է, Հարավային է բևեռը ցածում։ |