MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +20 °C Tomorrow:+16 °C
Ապատեղեկատվության առաջացրած սարսափը
20:02, 12.06.2020
3315 | 0
Ապատեղեկատվությունը միշտ էլ ունակ է եղել հետևորդներ հավաքել ու խառնակություններ հրահրել:
Կորոնավիրուսային համաճարակի այս թեժ շրջանում մեր երկիրն ամենաշատն է տուժում ապատեղեկատվության հսկայական հոսքից: Նկատի չունեմ իրարամերժ կարծիքները, ոչ էլ իրավիճակից դրդված իշխանական ու հակաիշխանական խաղերը: Հակաիշխանական վրիժառությունները, կեղծ ինֆորմացիաների տարածումը շատ ակնհայտ ու հասկանալի է:
Խնդիրը միջազգային մամուլից վերցված ու թարգմանված նյութերն են: Մեր ժողովուրդը շատ թերահավատ ու ընկճվող է: Մենք արագ հավատում ենք յուրաքանչյուր անհեթեթության և սկսվում է հոգեբանական ճգնաժամը: Ընդամենը մի հավատացողից և տարածողից սկսվում է այս հիմար շղթայի ծավալումը:
Օրինակ այն տարօրինակ ու աբսուրդային պատմության տարածումը ողջ համացանցում, որտեղ մի աղջիկ պատմում է թե ինչպես են վիրուսն իր և մի շարք այլ մարդկանց միջոցով աշխարհով մեկ տարածել:
Ավելի աբսուրդային նորություն է այն, որ դեղատներում վաճառվող կորոնավիրուսի թեստերի միջոցով մարդիկ վարակվում են: Ոչ մեկին հայտնի չէ թե որտեղից են հայտնվում այս բացառիկ ինֆորմացիաները:
Հորդորում եմ բոլորիդ ուշադրություն չդարձնել այս ամենին: Սա ուղղակի ինֆորմացիոն պատերազմ է, որտեղ միակ տուժողը դուք և ձեր հոգեկան ու նյարդային համակարգն եք: Կա'մ մի կարդացեք այս ամենը կա'մ էլ, կարդալու դեպքում, ուշադրություն մի' դարձրեք:

Սրանց հիմնական թիրախը սովորական մարդիկ են: Չէ որ հենց հասարակ ժողովուրդն է ստեղծում հասարակական կարծիքը: Այս ամենի հեղինակներին գտնել հնարավոր չէ: Դրանք կամ գերգաղտնի կազմակերպություններ են կամ էլ աղանդների նման հոգեորսներ:

Հ.Գ. Ի վերջո, մի' տարածեք այս անհեթեթ նյութերը ձեր սոցիալական ցանցերի էջերով: Նրանք հենց ձեզ օգտագործելով են հասնում իրենց նպատակներին:


The article published in the Spokesperson project.
Share with friends
Օվսան Ծատուրյան
to top