MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +20 °C Tomorrow:+24 °C
Սպանության փորձ՝ Վանաձորում. հարուցվել է քրեական գործ
00:17, 04.07.2020
2476 | 0



ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի բոլոր հանգամանքները: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական տվյալներով՝ 2020թ. հուլիսի 3-ին` ժամը 03: 00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի շենքերից մեկի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ` պատճառելով մարմնական վնասվածք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 28-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստացել:


Մանրամասները կարդացեք այստեղ
Spokesperson: Erevan.live
The article published in the Spokesperson project.
Share with friends
Erevan.live
to top