MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Սեպտեմբերից 100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ կներգրավվի «իԳործ»- ին. վարչապետ
23:47, 21.07.2020
2283 | 0



Սեպտեմբերից 100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ «իԳործ» ծրագրի շրջանակում կներգրավվեն ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատանքներին: Այս մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել․

«Ուրախ ենք նրանց Հայաստանում ընդունելու եւ իրենց փորձն ի բարօրություն մեր երկրի ծառայեցնելու համար», - գրել է Նիկոլ Փաշինյանը:


ՀՀ վարչապետը նաեւ տեղադրել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եռալեզու հաղորդագրությունը․


«Հարությունը Հարվարդի համալսարանից, Անահիտը Սորբոնից ու Ալինը Լիվերպուլից «իԳործ» ծրագրի հարցազրույցների փուլը հաղթահարելուց հետո կհամալրեն ՀՀ արդարադատության նախարարության շարքերը: Նրանց պես աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած 100 սփյուռքահայ մասնագետներ սեպտեմբերից կվերադառնան հայրենիք և ավելի քան 20 գերատեսչություններ կցնցեն միայն դրական առումով: Հայաստանի համար ռազմավարական և քաղաքական մեծ նշանակություն ունեցող «իԳործ» -ը երկրի պատմության մեջ առաջին նմանատիպ ծրագիրն է»:
Spokesperson: Erevan.live
The article published in the Spokesperson project.
Share with friends
Erevan.live
to top