MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
«Միշտ ուզում ենք «Ռոմայում» տեսնել Միկիի պես ֆուտբոլիստների»․ Ակումբի գլխավոր տնօրեն
00:15, 04.07.2020
2267 | 0


«Ռոմայի» գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան մեկնաբանել է հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ակումբում ելույթները շարունակելու փաստը:

«Մենք ուրախ ենք, որ Հենրիխը որոշել է մնալ մեզ հետ և օգնել մեզ շարունակելու աճել:



Ակումբի նպատակները չեն փոխվել, և մենք միշտ ցանկանում ենք այստեղ տեսնել Միկիի պես ֆուտբոլիստների, որոնք ցուցադրում են իրենց ցանկությունը, պրոֆեսիոնալիզմն ու վճռականությունը, և որոնք ճիշտ ճանապարհով են ներկայացնում մեր ակումբն ու մեր երկրպագուներին:

Ես հուսով եմ՝ Միկին երկար կմնա «Ռոմայում»: Ուզում եմ նրան շնորհավորել նաև որդի ունենալու կապակցությամբ, որն այստեղ է լույս աշխարհ եկել», - Ֆիենգայի խոսքերը մեջբերում է «Ռոմայի» պաշտոնական կայքը:

Մխիթարյան․ «Ուզում ենք՝ «Ռոման» լինի թոփ-ակումբ, ունենա հաղթանակներ և նվաճի տիտղոսներ»
Spokesperson: Erevan.live
The article published in the Spokesperson project.
Share with friends
Erevan.live
to top