MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Tomorrow:+20 °C
Դեսպանների հանդիպում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ներկայացուցիչների հետ
01:10, 07.08.2020
2790 | 0

Դեսպանների հանդիպում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ներկայացուցիչների հետ




Օգոստոսի 5-ին Հայաստանում Հոլանդիայի առաջին նշանակված դեսպան պարոն Նիկո Սխերմերսը թվով երկրորդ անգամ այցելեց Հաագայի Աբովյան մշակութային միության կենտրոն, այս անգամ Նիդերլանդներում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Բալայանի հետ` զրուցելու Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ներկայացուցիչների հետ։

Պարոն Սխերմերսի հունիսի 24-ի առաջին այցելության ընթացքում հետաքրքրվել էր Նիդերլանդներում հայ համայնքի ձևավորման և հայկական կառույցների, մասնավորապես Աբովյան միության և Հոլանդահայ ֆեդերացիայի (FAON-ի) ծավալած գործունեությանը մասին, դեսպանին էր հանձնվել Հոլանդահայ ֆեդերացիայի հրատարակած «Հայերը Նիդերլանդներում» գիրքը և այլ նյութեր։ Զրույցի ժամանակ շոշափվել էր Հայաստանի և Ացախի հարցերով հոլանդահայ համայնքի ներգրավվածության ու մտահոգությունների մասին:

Պարոն դեսպանի հետ երկրորդ հանդիպմանը` Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի մասնակցությամբ քիչ ավելի ներկայացուչական կազմ էր հավաքվել, ներկա էին FAON-ի խորհրդի և «Ապրիլ 24» հանձնախմբի անդամները, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի, Գլաձոր ուսանողական միության, Հոլանդահայ Աբովյան մշակութային միության ներկայացուցիչները:

Այս անգամ քննարկվեցին հուլիսի 12-ին Հայաստանի հյուսիսարևելյան Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած հակամարտության վերջին զարգացումները, դրա հետևանքները, միջազգային արձագանքները, Թուրքիայի և այլ երկրների հայտարարությունները, Նիդերլանդների վերաբերմունքը և հոլանդահայության ցուցաբերվող մարդասիրական օգնությունը` մասնավորապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոլանդական մասնաճյուղի կողմից։ Որպես հատուկ կետ, Հոլանդահայ կազմակերպությունները բարձրացրեցին Բաքվի կողմից Եվրոպայում և Ամերիկայում հրահրվող հակահայկական զգացմունքների արտահայտության դրսևորման և հայկական կառույցների նկատմամբ կիրառվող բռնությունների հարցը։ Հոլանդիայում ևս արտացոլվեց Ադրբեջանի այս սադրանքը, երբ անցած ամիս Հաագայում Ադրբեջանի դեսպանատանը հավաքված խուժանը սադրանք էր հրահրում հայերի կազմակերպած խաղաղ ցույցի ժամանակ` իրենց դեսպանատան տարածքից շշեր ու քարեր էր նետում հայ ցուցարարների ուղղությամբ։ Հայերի հավաքն ուղղված էր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և Հայաստանի վրա իրականացված հարձակումների դեմ։

Նիդերլանդների նորանշանակ դեսպանը նիդերլանդահայ կառույցների ներկայացուցիչներին տեղեկացրեց երկկողմ հարաբերությունների զարգացման իր տեսլականը և ծրագրվող քայլերը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացումը թույլ կտա շուտով մեկնել Երևան և մեկնարկել դեսպանության հիմնադրման աշխատանքները։
Բնականաբար, քննարկվին նաև Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման նախապատրաստական աշխատանքների հարցերը, ինչպես նաև այն խնդիրները, որոնք դեսպանը ակնկալում է դեսպանատան աշխատանքների շրջանակում, որպեսզի հնարավոր լինի սատարել օրենքի գերակայության և երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Խոսվեց նաև մշակութային միջոցառումների կազմակերպման, ուսանողների փոխանակման և վիզաների ազատականացման հարցերի մասին։
Հայաստանի դեսպանը ներկաների հետ կիսվեց իր գործընկերոջ հետ ունեցած քննարկումների ընթացքում քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ աշխատանքների մանրամասներով՝ կոչ անելով հայրենակիցների հանդես գալ նոր նախաձեռնություններով ու հարստացնել երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգը։

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները ողջունեցին նիդերլանդահայերի հետ հանդիպումներ ունենալու Նիկո Սխերմերսի նախաձեռնությունը և կիսվեցին իրենց գործունեության արդյունքների, ապագայի ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի շուրջը տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ առկա այլ մտահոգություններով։
Կազմակերպությունները խորին շնորհակալություն հայտնեցին երկու դեսպաններին նրանց ներկայության և հաճելի մթնոլորտում մտքերի փոխանակման համար։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top