MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
ՆՈՐ ՕՍԿԱՐԱԿԻՐ ՖԻԼՄԻ ՑՈւՑԱԴՐՈւՄԸ
12:06, 08.12.2020
4314 | 0














ՆՈՐ ՕՍԿԱՐԱԿԻՐ ՖԻԼՄԻ ՑՈւՑԱԴՐՈւՄԸ



Փաստագրական այս սցենարը

Չի նկարված Հոլիվուդում,

Բայց ողջ աշխարն է այսօր այն դիտում:

Մարդիկ տեղից վեր են թռչում

Ու զարմացած բացականչում.

- Ինչու՞ ոչ ոք չի զայրանում,

Երբ բարձրակարգ ատյաններում

Միշտ այսպես են միջամտում՝

Թող վայր դնեն իրենց զենքերն

Երկու կողմերն

Ու արգելվի հակամարտելն:


Անարդար եք դատը վարում,

Երբ մեկն անվերջ ու անտեղի

Հարվածում է ու գլխատում,

Դուք էլ հեռվից՝ որպես դիտորդ,

Պաշտպանվողին տեր չեք կանգնում,

Դեռ մի բան էլ ձևակերպում,

Հարձակվողին

Օսկարակիր եք դարձնում:


Դուք փոխանակ սուրը վերցնեք,

Եղեռնագործ ու մարդասպան Էրդողանից,

Զենք եք ծախում հարմար պահին

Արյունարբու Ալիևին,

Հայր ու որդի արդեն դարձած,

Մարդ են վարձում,

Որ աջակից լինեն մարտին,

Փոխարինեն իրենց զորքին:


Հիմա խոսքս ձեզ եմ ուղղում,

Մեր հարգարժան առաջնորդներ,

Եթե լռեք, չարձագանքեք,

Մենք ազգովի շատ կտուժենք…

Ժամանակն է, որ անաչառ դատը վարեք,

Հերի՛ք եղավ, որ կաշառված ղեկավարեք:

Հերի՛ք եղավ, որ հետմահու

Որոշումներ հրամցնեք,

Անունով եք միայն ООН,

ՄԱԿ եք կոչվում որպես հաշիշ,

Ձեզ դիմողին հարբեցնելով:

Մեծ փորձ ունեք և մանուկ չեք,

Որ մի արդար վճիռ հայտնեք:


Ինքնավար ենք ժողովրդով,

Հերի՛ք եղավ խաբված լինենք,

Սրա-նրա կամքով ապրենք,

Ու չենք հանդուրժի էլ ոչ մի զիջում,

Արցախն անկա՛խ է Հայաստանի հետ,

Թեև արնաքամ, բայց դեռ կենդանի,

Կբուժվի վերքը միաբանությամբ,

Ոտքի կկանգնի ոգին հայության:


Սփյուռք չի լինի, կլինի մի կամք,

Երկրի ծայրերից պիտ հայրենիք գան,

Այս անգամ արդեն տեր լինեն երկրին,

Իրենց խելքն ու գործն չտան ուրիշին:

Բաժան-բաժան են անում հայերին,

Որ հարստացնեն խելքն իրենց պակաս:

Ես չեմ պարծենում ու չեմ այպանում,

Ասե՛ք ո՞ր երկրում, որտեղ հայեր կան,

Արդյո՞ք չեն արել օգտակար մի բան,

Որ այն չեն արել, չեն կարողացել

Նրանց հետ ապրող երկրի ազգերը:

Նախանձը նրանց այս մենամարտում

Մի բան է հուշում Կայենի նման՝

Սպանել, վերցնել, երկրին տիրելով,

Եղածից օգտվել:


Մի բան կա անշարժ Օրինաց գրքում.

«Արա՝ ինչ կուզես, ապրիր՝ ոնց կուզես,

Բայց մի՛ մոռացիր, որ մահը երբեք

Քեզ չի՛ մոռացել, ու քո արբեցած

Վայելքիդ պահին նա քեզ կգտնի»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Tereza Mikaelyan
08:51, 25.04.2024
136 | 0
08:43, 25.04.2024
120 | 0
08:05, 11.04.2024
190 | 0
08:01, 11.04.2024
186 | 0
09:18, 17.08.2023
434 | 0
08:31, 07.09.2022
1288 | 0
03:12, 01.01.2022
1694 | 0
to top