Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակացությամբ ապրիլի 24-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Ասսեն և Ալմելո։ Դեսպանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատների հիշատակին՝ ծաղկեպսակներ զետեղելով անմեղ զոհերին նվիրված Ասսենի հուշարձանի մոտ և Ալմելոյի հուշահամալիրում։ Տ. Բալայանն այնուհետև հարցազրույցներ տվեց նիդերլանդական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Դեսպանության 2-րդ քարտուղար Դավիթ Միրզախանյանը նույն օրը Հայաստանի դեսպանի անունից ծաղկեպսակ զետեղեց Ամստերդամի Հայոց ցեղասպանության նահահատակների խաչքարի մոտ։ Հիշատակի միջոցառումներին ներկա էին հայ հայմայնքային կառույցների անդամներ, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ և տեղական խորհուրդների անդամներ, Ալմելոյի քաղաքապետը, Ալմելոյի և Ամստերդամի ասորի և հունական համայնքների ներկայացուցիչներ։ Նիդերլանդներում ոգեկոչման առցանց միջոցառում էր կազմակերպել նաև Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (https://www.facebook.com/armeense.genocide/videos/5651246558249459) ։
«Հայաստան-Լյուքսեմբուրգ» բարեկամության ասոցիացիայի կողմից ապրիլի 24-ին Լյուքսեմբուրգում անցկացվեց մոմավառություն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների, որին մասնակցում էին դեսպաններ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպստոսը, հայ համայնքի անդամներ։ ----------------- Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին նաև Նիդերլանդների Նայմեխեն, ՈՒտրեխատ, Մաստրիխտ և այլ քաղաքներում, որտեղ ներգրաված էին հայկական տարբեր կազմակերպություններ ու կառույցներ: Միջոցառումները լուսաբանեցին Նիդերլանդների հանրային հեռուստատեսությունը, կենտրոնական ու մարզային մամուլը 24 april 2021 - Herdenking Armeense Genocide 1915 - Genocide Monument Amsterdam Նիդերլանդական օրվա մամուլի հրապարակումներից Ապրիլ 24-ի Մանրամասը տեղեկություններ հրապարակել է Նիդ.օրագրի ֆեյսբուքյան էջը Մեծ լուսանկարներով դիտելու համար այցելեք. |