MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+19 °C
Խճապատման աշխատանքները շարունակվում են
21:21, 14.08.2021
3989 | 0
Նախորդ անգամ անդրադարձել էինք Երևանի Չկալովի N55 տան դիմաց գտնվող հողատարածքում շինարարական աշխատանքների իրականացմանը:
Ավետիք Սարգսի Գրիգորյանը պայքարում է իր տան դիմաց գտնվող հողատարածքում իրականացվող ապօրինի ծառահատման, իր խոսքերով ասած, հարևանի կողմից նախատեսվող խաղահրապարակի կառուցման համար իրականացվող շինարարական աշխատանքների դեմ:
Այսօր, ժամը 15: 28-ի դրությամբ շինարարական աշխատանքները շարունակվել են, իրականացվել են ակտիվ խճապատման աշխատանքներ:
Ա.Գրիգորյանը եվրոպական դատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանի հետ միասին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական` Սասուն Խաչատրյանին հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին:
Ըստ Ռ.Այվազյանի, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանների ապօրինի գործողությունների հիմքով ՀՀ գլխավոր դատախազությունում նյութեր են նախապատրաստվում։
Հոդվածի գլխավոր և մյուս լուսանկարները, խճապատման աշխատանքների իրականացման վերաբերյալ տեսանյութը մեզ է տրամադրել Ռ.Այվազյանը:
Շարունակելի...

Անահիտ Սիմոնյան
The article published in the Spokesperson project.
Share with friends
Անահիտ Սիմոնյան
23:10, 30.08.2019
3656 | 0
to top