Նախորդ անգամ անդրադարձել էինք Երևանի Չկալովի N55 տան դիմաց գտնվող հողատարածքում շինարարական աշխատանքների իրականացմանը: Ավետիք Սարգսի Գրիգորյանը պայքարում է իր տան դիմաց գտնվող հողատարածքում իրականացվող ապօրինի ծառահատման, իր խոսքերով ասած, հարևանի կողմից նախատեսվող խաղահրապարակի կառուցման համար իրականացվող շինարարական աշխատանքների դեմ: Այսօր, ժամը 15: 28-ի դրությամբ շինարարական աշխատանքները շարունակվել են, իրականացվել են ակտիվ խճապատման աշխատանքներ: Ա.Գրիգորյանը եվրոպական դատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանի հետ միասին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական` Սասուն Խաչատրյանին հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին: Ըստ Ռ.Այվազյանի, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանների ապօրինի գործողությունների հիմքով ՀՀ գլխավոր դատախազությունում նյութեր են նախապատրաստվում։ Հոդվածի գլխավոր և մյուս լուսանկարները, խճապատման աշխատանքների իրականացման վերաբերյալ տեսանյութը մեզ է տրամադրել Ռ.Այվազյանը: Շարունակելի... Անահիտ Սիմոնյան |