MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+27 °C
Դառնալ իրավաբան, թե՞ պրոֆեսիոնալ խոտ հնձող: Եվրոպայում որոշ աշխատատեղերի պակասը լրացնում են աշխատանքային միգրանտների հաշվին:
16:05, 26.08.2021
3078 | 0



Հայկական ընտանիքներում երեխաներին հաճախ հարցնում են. «Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս ՝ իրավաբան, թե բժիշկ»: Ի վերջո, դրանք ծանրակշիռ մասնագիտություններ են, որոնցով կարելի է լավ եկամուտ վաստակել: Այդպես չէ Նիդերլանդներում, այստեղ ընտանիքներում երեխաներին հարցնում են
«ինչով ես սիրում զբաղվել, որ աշխատանքն է քո սրտով»:
Հայկական մշակույթում կարգավիճակն ու բարձր եկամուտը կարևոր են: Հոլանդական մշակույթում դա ավելի շատ վերաբերում է նրան, ինչն է համապատասխանում տվյալ անձին: Ամեն բան ձևավորվում է կրթական համակարգից ըստ նախասիրության ու ընդունակությունների:

Հետևաբար, զարմանալի չէ, որ ՏՏ մասնագետների, տեխնիկական, շինարարության և առողջապահության ոլորտներում կոնկրետ մասնագիտությունների գծով աշխատողների պակաս կա Նիդերլանդներում:
Կայքերում կգտնեք այնպիսի մասնագետների պակաս, ինչպիսիք են պրոֆեսիոնալ խոտհնձող, այգեպան, հավաքարար, մեխանիկ կամ կահույքագործ: Այո, այո հավաքարար աշխատելու համար պետք է տիրապետել այս գործին, ծանոթ լինել մաքրող նյութերին ու մաքրող կտորների տեսակներին:


Նիդերլանդներում յուրաքանչյուր աշխատող եկամտային հարկ է վճարում, որոշ դեպքերում արտագնա աշխատողն ավելի քիչ: Այնուհանդերձ նույն թափուր տեղի համար դիմող, նույն որակավորում ունեցող հոլանդացու և արտագնա միգրանտի դեպքում նախապատվությունը տրվում է հոլանդացուն:

Աշխատանքային այս և այլ նրբությունների մասին է պատմում «Նիդերլանդական օրագրի» համար Եվրամիության «Համերաշխության Կորպուս» ծրագրի շրջանակներում գրված Մարիամ Քլյանի հոդվածը, որի նիդերլանդերեն ամբողջական տարբերակը ներկայացրեցինք մեր ընթերցողին:


Advocaat worden of professioneel grasmaaier? Personeelstekort in Europa vraagt om oplossing: arbeidsmigranten

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
349 | 0
to top