MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+19 °C
Համաժողով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում
11:01, 06.10.2021
2229 | 0
Սեպտեմբերի 29-ից 30-ը Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է «Երեք տասնամյա գործընկերություն ԱՊՀ գրադարանների միջև. ուղենիշներ և զարգացման ռազմավարություններ (''Три десятилетия партнерства библиотек СНГ: ориентиры и стратегии развития'') համաժողովին։
Քննարկվել են ԱՊՀ երկրների գրադարանների համագործակցության 30 տարիների անցած ուղին, կատարած աշխատանքները, համատեղ իրականացրած ծրագրերը, ինչպես նաև ուղենշվել են հետագա 5 տարիների ընթացքում կատարվելիք համատեղ աշխատանքները։
Աննա Չուլյանը հանդես է եկել «ԱՊՀ երկրների ազգային գրադարանների և Հայաստանի համագործակցության հեռանկարները գիտության և մշակույթի ոլորտում» (''Перспективы сотрудничества в области науки и культуры национальных библиотек стран СНГ и Армении'') զեկույցով։
Աշխատանքային հանդիպումներ են կայացել Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Մոլդովայի գրադարանային ոլորտի ներկայացուցիչների հետ, կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀՀ և վերոնշյալ երկրների ազգային գրադարանների գործակցությունը, ինչը դրական ազդեցություն կունենա ոլորտում առկա խնդիրների արագ լուծման և մշակութային կապերի ամրապնդման համատեքստում։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմինե Վարդանյան
15:41, 18.07.2022
1444 | 0
to top