Հարազատս մի օր ինձ պատմեց հետևյալը. - Շուկայից բանջարեղեն էի ուզում գնել, սակայն այնքան էլ լավը չէին: Դժգոհելով որակից. հեռանում էի, երբ վաճառող պառավն ուշադիր զննելով ինձ, ասաց. -Դուք պետք է գյուղում ապրած լինեիք, որ կարողանայիք գնահատել, թե ինչ դժվարությամբ են ստանում այս բանջարեղենը: Այդ պահին հիշեցի այն տարիները, երբ աշխատանքից զրկվելով, գյուղի մեր հողամասում բանջարեղեն էինք աճեցնում, որ կարողանայինք գոյատևել: Ոոգման ջրի համար գիշերներն էլ չէինք քնում: Եվ տխրեցի: -Տիկին, ես ձեզ վիրավորեցի՞, ի՞նչ ասացի որ…-հարցրեց պառավը: -Ոչ, չեք վիրավորել, ուղղակի ես հիշեցի Հայաստանը, մենք էլ էինք հող մշակում: -Պարզ է: Հայաստանից եք, -աչքերը իմ թանկարժեք մուշտակից չկտրելով, խոսակցությանը միջամտեց մեկ այլ ծերունի: Երևում է, որ այն տարիներին, երբ ողջ աշխարհն երկրաշարժից քանդված Հայաստանն էր կառուցում, դուք էլ այստեղ լավ փող եք շինել: Կրկին տխրեցի։Ինչո՞ւ ես իմ հայրենիքում չեմ։Օտարը մնում է օտար։ |