MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +19 °C Tomorrow:+20 °C
Հայաստանը առաջին անգամ է ստանձնում այս պատասխանատու պաշտոնը
00:03, 04.12.2021
2286 | 0
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ընտրվել է Եվրասիական գրադարանային ասամբլեայի (БАЕ) փոխնախագահ:
Դեկտեմբերի 3-ին կայացավ Եվրասիական գրադարանային ասամբլեայի (БАЕ) անդամների ընդհանուր 25-րդ համաժողովը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի խոշորագույն գրադարանների ղեկավարներ: Քննարկվել են «БАЕ» -ի ապագա ծրագրերն ու զարգացման նոր ուղիները:

Ընդհանուր ժողովի առանցքային և օրակարգային հարցերից են եղել «БАЕ» -ի ղեկավար մարմինների ընտրությունները` մինչև 2025 թվականը: Ձայների մեծամասնությամբ ասամբլեայի նախագահ է ընտրվել Ռուսաստանի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Վադիմ Վալերիի Դուդան, փոխնախագահ` Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Հրայրի Չուլյանը։ 2020 թվականից «БАЕ» -ի փոխնախագահ է նաև Ուզբեկստանի Ալիշեր Նավոյի անվան Ազգային գրադարանի տնօրեն Ումիդա Ուլիմջանի Թեշաբաևան:
Հավելենք նաև, որ Հայաստանը առաջին անգամ է ստանձնում այս պատասխանատու պաշտոնը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմինե Վարդանյան
15:41, 18.07.2022
1444 | 0
to top