МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Завтра+28 °C
Լույս բարի, Սիրելիս…
08:41, 27.04.2022
1736 | 0

Լույս բարի, Սիրելիս…


Առավոտյան ցանկություն կար քեզ գրելու:

Այսօրվա ցանկությունն ուրի՜շ համ ուներ,

ուրի՜շ տեսք, ուրի՜շ հոտ:

Այսօրվա ցանկությունը մի այլ գեղեցկություն ուներ՝

երևի առյուծից փախչող վիթի գեղեցկություն,

չեմ կարող ասել թե ինչո՞ւ:


Առավոտյան ցանկություն կար քեզ գրելու:

Բոլոր բառերը զբաղված էին, օգտագործվե՜լ էին,

մաշվե՜լ, կորցրել իրենց վաղեմի խորությունը,

դարձել մակերեսային:

Միգուցե նրանի՞ց էր, որ երազում Աստծո մոտ էի ու

«Ստի Դետեկտորի» մոտ պատասխանում էի Նրա հարցերի՞ն:


Առավոտյան ցանկություն կար քեզ գրելու:

Չի՛ ստացվում, ծարավը խանգարում է:

Մինչև վերջ բացված ծորակից եկող շիթը լցվեց ռունգերիս մեջ,

սարսռացրեց ատամներս,

ցայտեց վերնաշապիկիս, տաբատիս…կարծես թե խմեցի,

բայց մնացի ծարավ:

Միգուցե ուժեղ հոսող շիթը չի հագեցնում ծարավը,

այնպես ինչպես գերհզոր զգացմունքը չի հագեցնում սիրո սովը…

Չգիտե՜մ…


Առավոտյան ցանկություն կար քեզ գրելու:

Բառեր չկայի՜ն,

միտքս էլ կատաղած սև մտրուկի նման փախչում է,

ումի՞ց,

ինչո՞ւ,

ո՞ւր,

հետաքրքիր չէ, թո՛ղ գնա…

Բացում եմ պատահական գիրք, պատահական էջ, կարդում.

«Առավոտը թարմ էր ու ներշնչող…»

Չե՛մ հավատում,

գիրքը չղջիկի նման թռնում է ու զարկվում Շիլովի

«Ես և դուստրս» պատից կախված յուղանկարին:


Առավոտյան ցանկություն կար քեզ գրելու:

Ցանկությունը սոված կատվի նման բարձրանում է դեպի քունքերս,

իջնում ոտքերիս վրայով,

ճանկռում է աչքերիս տակ,

մարտյան կատվի նման լաց լինում…

Ելք չկա՞…


Առավոտյան ցանկությունս դեռ կա՜ր, սպասո՜ւմ էր:

Ես հիշեցի երազս՝ Աստծո «Ստի Դետեկտորը» ու լարեցի հիշողությունս:

Ուղեղումս սկսեց դանդաղ ու վստահ աշխատել

«Պատահական բառերի գեներատորը: »

Երբ մի պահ կանգ առավ ձեռքս գրեց «Լույս» բառը:

Հիմարությո՛ւն, լույսը վաղո՜ւց է բացվել, չնայած մութ է:

Գեներատորը նորից աշխատեց, ձեռքս գրեց «Բարի» …

Գեներատորում ինչ որ բան չխկաց, անջատվե՛ց:


Առավոտյան ցանկություն կար քեզ գրելու մի այնպիսի բա՛ռ,

որը չի՛ հնանում,

չի՛ մաշվում,

չի՛ ենթարկվում ո՛չ մի փոփոխության,

ուղղակի պետք է գտնել այդ բառը, որը շուրջդ

թափառո՜ւմ է,

թաքնվո՜ւմ,

դուրս գալիս վազում աչքերիդ առաջ,

մտնում է քո մեջ ու կարծես քո մասնիկը լինի,

քո հետ անցնում է մտքի մի ամբողջ հավերժություն ու

թևիցդ կախված չի լքում քեզ, ինչ էլ պատահի…

Գտա՜…

Ձեռքս ինձնից անկախ գրեց «Սիրելիս» …


Լույս բարի, Սիրելիս…


Ս.Ումառ-Հարությունյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
357 | 0
14:27, 06.03.2024
327 | 0
00:16, 29.01.2024
478 | 0
22:42, 16.01.2024
404 | 0
21:28, 15.01.2024
422 | 0
13:30, 09.01.2024
520 | 0
13:16, 30.12.2023
534 | 0
12:50, 21.12.2023
492 | 0
21:14, 19.11.2023
463 | 0
23:34, 23.10.2023
515 | 0
10:18, 11.10.2023
514 | 0
наверх