МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Завтра+28 °C
Եվ այսպես ամեն գիշեր…
13:28, 26.12.2023
538 | 0

«Մի տխրիր այդպես, դե լա՜վ, շա՜տ եմ խնդրում…

Ես ունեմ իմ տունը, թեկուզ միայն իմ տողերում, բայց ես այն համարում եմ Մերը:

Տունն ունի պատշգամբ, ծղոտներով գործած ճոճվող բազկաթոռ, մի քանի աթոռներ:

Բազկաթոռը քոնն է, ճոճվիր ինչքան կամենաս, իսկ ես հատակին նստած կնայեմ քեզ:

Դու միշտ ուշ ես գալիս, այն ժամանակ երբ արդեն դրսում չի երևում տերևների հերթական հոսքը գետնի վրայով:

Գիտե՞ս, ուշադրություն եմ դարձրել, երբ լուսնի շուրջը բացարձակ մթություն է ես սկսում եմ լսել քո գրածները:

Հետո քո գրածները թերթ առ թերթ ընկնում են հատակին:

Այդ թերթիկները քո ամբողջ կյանքն են, քո մտորումները, օրերը, երազանքները…

Դու նայում ես ոտքերի մոտ ընկած քո կյանքին ու պահը՝քո ամենալուռ պահն է:

Երբ հեռանում ես, ես հավաքում եմ, զգույշ տեղավորում շրջազգեստիս գրպանում:

Քայլում եմ միշտ ձեռքս դրած քո կյանքի վրա:

Այն տաքացնում է ինձ…մինչև քո արագ վերադարձը.

- Ես մոռացե՞լ եմ այստեղ թերթիկներ, օրեր կամ…

- Այո՛, բայց քամին տարել է, չկա ոչ մի օր…»


Եվ այսպես ամեն գիշեր…


«Այսօր դու ի՛մն ես, դե լա՜վ, մի՛ ամաչիր, ո՞վ է մերկացած հոգուց ամաչում…

Հասկացիր վերջապես, որ հնավոր չէ ձեռքերով սիրել հոգին, կամ համբուրել…

Ի՞նչ գեղեցիկն ես, իրանդ կարծես բարակ մի մոմ լինի, որ կրակի ծանրությունից մի քիչ թեքվել է…

Ուզում եմ տեսնել ավելին, ո՞չ, մի՛ թաքցրու հայացքդ, չե՞ս վստահում, նույնի՞սկ հոգիդ, միգուցե էլ չե՞ս սիրում իմ հոգուն…ի՞նչ է, հեռանամ:

Դե լավ, հեռանամ աչքերիս վրա հալվող փաթիլների ցոլանքով մեկ ուրիշին նայելու:

- Մնա՜, լսո՜ւմ ես:

- Լսո՜ւմ եմ:

- Հանգցրո՛ւ աչքերիդ լույսը, ես ամաչում եմ:

- Չի՛ ստացվում, փորձո՜ւմ եմ, բայց…

- Շրջվի՛ր, ես ցանկանում եմ ծածկվել վերմակով:

- Լավ, ես լուսամուտից կնայեմ դուրս, մինչև մտնես անկողինդ:

- Ո՛չ, միայն ինձ նայիր, բայց մի տես, ու կարդա ինչ-որ բան, քո գրածներից:

- Հիմա, մի րոպե, ընտրեմ, բայց ո՞րը:

- Արի՛ ինձ մոտ, լո՜ւռ, ոչինչ մի՛ ասա:

- Գալի՜ս եմ:

- Ասացի ոչինչ մի ասա…»


Եվ այսպես ամեն գիշեր…




Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
366 | 0
14:27, 06.03.2024
336 | 0
00:16, 29.01.2024
486 | 0
22:42, 16.01.2024
413 | 0
21:28, 15.01.2024
431 | 0
13:30, 09.01.2024
527 | 0
13:16, 30.12.2023
543 | 0
12:50, 21.12.2023
500 | 0
21:14, 19.11.2023
468 | 0
23:34, 23.10.2023
519 | 0
10:18, 11.10.2023
518 | 0
наверх