МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +10 °C ... +22 °C Завтра+23 °C
ՙՍտեղծագործի'ր՚ նկարչական մրցույթ-փառատոնը՝ Նկարիչների միությունում
11:31, 30.03.2023
3014 | 0
Մարտի 28-ին` Հայաստանի նկարիչների միությունը և «Պալետ» արտ-ստուդիան կազմակերպել էին «Ստեղծագործի'ր» խորագրով նկարչական մրցույթ-փառատոնը։ Փառատոնի ընթացքում երիտասարդ նկարիչները ներկայացրեցին տարբեր հետաքրքիր, յուրօրինակ ու թեմատիկ աշխատանքներ, որոնք տարբերվում էին իրենց ոճային առանձնահատկությամբ և յուրօրինակ գունապնակով։ Հարկ է նշել, որ փառատոնին մասնակցեցին նաև «Զեյթուն» մշակութային կենտրոնի նկարչության խմբակի սաները, ովքեր ևս ներկայացնելով աշխատանքները պատմեցին իրենց ստեղծած գեղանկարի պատմությունն ու կատարված աշխատանքի մանրակրկիտ նկարագրությունը։ «Զեյթուն» մշակութային կենտրոնի սան` Սոնա Սողոմոնյանը, ով գրավեց պատվավոր 2-րդ տեղը ներկայացրել էր «Փարիզի Աստվածամոր տաճարը» գեղանկարը, այդպիսով կարևորելով մշակույթի դերն ու նշանակությունը, իսկ խմբակի մյուս սաները արժանացան պատվոգրերի և խրախուսական նվերների։ Նկարչական խմբակի ղեկավար` Հռիփսիմե Ղազարյանը ընդգծելով գեղանկարչության կարևորության մասին, նշել է` գեղանկարչությունը զարգանում է տաղանդաշատ երեխաների շնորհիվ. «- Նրանք մեր ապագա մշակույթի լավագույն օրինականերից մեկն են դառնալու» , - նշել է Հռիփսիմե Ղազարյանը։ Շնորհավորում ենք մեր տաղանդաշատ սաներին` մաղթելով նորանոր հաջողություններ։
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հասմիկ Կարապետյան
наверх