МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +21 °C Завтра+24 °C
«Ֆրանկոֆոնիա 2023» միջոցառումը «Զեյթուն» մշակութային կենտրոնում
19:44, 10.04.2023
1249 | 0
Ապրիլի 10-ին «Զեյթուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023» բազմաժանր միջոցառումը, որը յուրօրինակ և հետաքրքիր ներկայացրեց ֆրանսիական մշակույթն ու կենսակերպը Հայաստանում: Ամեն տարի «Զեյթուն» մշակութային կենտրոնը մասնակցելով ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված միջոցառմանը՝ իր մի մասնիկն է թողել հայ-ֆրանսիական մշակույթի կարևոր իրադարձությունում: «Զեյթուն» մշակութային կենտրոնի սաները փայլուն ներկայացրեցին ֆրանսիական մշակույթը պարի, երգի և թատերական արվեստի միջոցով։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում «Զեյթուն» մշակութային կենտրոնի «Թատերական արվեստ» խմբակի ղեկավար Արմեն Քուշկյանին, «Ակապելլա» վոկալ խմբի ղեկավար Հասմիկ Հայրապետյանին, «Արենիում» խմբի պարուսույց Արսեն Աբգարյանին և իրենց սաներին անգնահատելի մեծ աշխատանք կատարելու համար:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հասմիկ Կարապետյան
наверх