МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +21 °C Завтра+19 °C
Ինչպե՞ս խնամել ծաղիկները
12:08, 30.04.2024
212 | 0

Ծաղիկների խնամքը պահանջում է պարզ քայլեր, ուշադրություն և բնության հանդեպ մեծ սեր։ Այս գեղեցիկ բույսերն ունակ են գեղեցկացնել ցանկացած միջավայր և իրենց յուրահատուկ գույներով բարձրացնել յուրաքանչյուրիս տրամադրությունը։ Այսպիսով, ինչպե՞ս խնամել ծաղիկներ, կպարզենք ստորև։


Ծաղիկների խնամքը

Ծաղիկների գեղեցիկ և թարմ տեսքը կախված է նրանց հանդեպ ուշադրությունից։ Այս դեպքում, նրանք ունակ են պահպանել թարմությունը երկար օրեր։ Խնամքը ներառում է ծաղկամանի մաքրությունը, ջրի թարմությունը և չորացած տերևների հեռացումը։ Այս պարզ քայլերը չեն խլում շատ ժամանակ սակայն ունեն մեծ ազդեցություն՝ միջավայրում թարմ և գեղեցիկ ծաղիկներ ապահովելու գործում։

  • Ծաղկամանի մաքրությունը․ Ծաղկամանն ընտրելուց հետո անհրաժեշտ է այն լվանալ, հեռացնելու համար հնարավոր կուտակված փոշին։ Այնուհետև հարկավոր է պարբերաբար լվանալ այն և թարմացնել ծաղիկների ջուրը։
  • Ծաղիկների ջուրը․ Անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել ծաղիկների ջուրը՝ ծաղիկներին նոր շունչ պարգևելու համար։ Ջուրը փոխելիս կարող եք նաև կտրել ծաղիկների եզրերը, որպեսզի նրանք ջուրը կլանեն ավելի լավ։
  • Չորացած տերևների հեռացում․ Չորացած տերևները կարող են լինել ինչպես ծաղիկների վրա, այնպես էլ ծաղկամանի մեջ։ Այս դեպքում դուք մաքրում եք ծաղիկների ջուրը, ինչպես նաև գեղեցկացնում ծաղիկների տեսքը՝ հավելյալ բաղադրիչները հեռացնելով։

Ահա, թե ինչ է պետք անել, ծաղիկները թարմ և գեղեցիկ պահելու համար։ Ինչպես նաև, ծաղիկներ ձեռք բերելիս, կարող եք օգտվել այնպիսի սրահներից, որտեղ գործում է ծաղիկների առաքում։ Այս դեպքում ծաղիկները ձեզ կհասնեն ապահով ճանապարհով՝ առանց վնասվելու վտանգի։


Ծաղիկների խորացված խնամք

Որոշ ծաղիկներ ավելի լավ են ծաղկում արևի ջերմ շողերի օգնությամբ, իսկ որոշներն էլ՝ ավելի շուտ են թոշնում արևից։ Այսպիսով, անհրաժեշտ է հասկանալ ձեր ծաղիկների հատուկ խնամքը, արդյո՞ք դրանք դիմացկուն են արևի հանդեպ, թե՞ հարկավոր է նրանց պահել ստվերի տակ։

Ծաղիկների եզրերի փտումը կանխելու համար ջրի մեջ կարող եք ավելացնել աղ, քանզի այն ունի մաքրելու հատկություն և կկանխի փտումը։

Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել միջատների կուտակմանը։ Սա հատկապես տեղի է ունենում, երբ ծաղիկներն անցնում են որոշակի փտման գործընթացով։ Այսպիսով, միջատների կուտակումը կարող է հուշել ձեզ՝ ծաղիկները խնամելու գործում։

Ինչպես արդեն գիտենք, ծաղիկների որոշ տեսակներ կարող են ծաղկել արևի օգնությամբ, իսկ որոշները՝ ստվերի։ Սակայն, նաև անհրաժեշտ է խուսափել բարձր ջերմությունից և ցրտից, քանզի այս դեպքում ծաղիկները չեն ծաղկի, այլ կգործի հակառակ ազդեցությունը։


Ամփոփում

Ծաղիկները մշտապես սիրո, գեղեցկության և թարմության խորհրդանիշն են։ Այսպիսով, պարզ խնամքի օգնությամբ հնարավոր է պահպանել նրանց երկարատև թարմ տեսքը և անուշաբույր բուրմունքը։ Իսկ ձեր նախընտրելի ծաղիկները կարող եք ձեռք բերել այցելելով Մոն Ամի ծաղկի սրահ, կամ պատվիրել կայքի օգնությամբ։

Автор: Vahe Mardoyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Vahe Mardoyan
наверх