МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +19 °C Завтра+21 °C
Ալկոհոլի և դեղերի անհամատեղելիությունը
14:23, 26.01.2024
523 | 0

Շատերիս է հայտնի այն համոզմունքը, որ դեղամիջոցներ ընդունելիս խրախուսելի չէ ըմպել ալկոհոլ։ Սա պայմանավորված է նրանով, որ այս երկու նյութերի համատեղումը կարող է առաջ բերել առողջական լուրջ խնդիրներ։


Ալկոհոլի և դեղերի համատեղումը

Երկու նյութերն էլ կարող են ազդել անհատի կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Իսկ դրանց համատեղումը կարող է հանգեցնել դատողության և ճանաչողական գործառույթների խանգարմանը։ Նման դեպքերում կարող է նաև տեղի ունենալ նյութերից մեկի փոխազդեցությունը մյուսի վրա։

Այս գործընթացը ստեղծում է վտանգավոր սիներգիա, ինչը մեծացնում է դժբախտ պատահարների, չափից մեծ դոզայի և առողջության վրա բացասական հետևանքների վտանգը:


Հոգեմետ դեղեր և ալկոհոլ

Ալկոհոլի հետ համատեղելիս, հոգեմետ դեղերն առաջացնում են վտանգավոր և նույնիսկ ճակատադրական դեպքեր։ Դրանք կարող են ճնշել նյարդային համակարգը և առաջացնել շնչառողական խնդիրներ, ուշագնացություն, և մահ։


Անձինք, ովքեր օգտագործում են հոգեմետ դեղամիջոցներ, պիտի զերծ մնան ալկոհոլի օգտագործումից, ինչպես նաև դրա չարաշահումից։


Այլ դեղամիջոցների և ալկոհոլի համատեղում

Դեղամիջոցների տեսակները բազմազան են, սկսած ամենահասարակ տարբերակներից մինչև միայն դեղատոմսով տրվող տարբերակները։ Նման դեպքերում բազում դեղեր հստակ զգուշացնում են ալկոհոլի օգտագործման մասին, ինչի առկայության դեպքում կարող է առաջ գալ բացասական ազդեցություն։

Հատուկ ուշադրություն է պետք դարձնել այնպիսի դեղերին, ինչպիսիք են տարատեսակ ցավազրկող միջոցները, հակադեպրեսանտները կամ անհանգստության դեմ դեղամիջոցները։

Կողմնակի ազդեցություններն արտահայտվում են քնկոտությամբ, գլխապտույտով և շարժվելու ժամանակ բարդություններով։ Հետևանքները կարող են ունենալ ավելի երկար ազդեցություն, և առաջացնել առողջական այլ բարդույթներ։


Վնասակար ազդեցություններ

Վերականգման ընթացքում ալկոհոլի ընդունումն ու դրա չարաշահումը վնասում է առողջ վերականգնման գործընթացին։ Ալկոհոլի հետ խառնվելիս դեղամիջոցները կորցնում են իրենց ազդեցությունը, կամ տալիս ավելի ուժգին ու սխալ ազդեցություն։


Ալկոհոլի չարաշահում․ Ալկոհոլ և դեղեր

Ալկոհոլի չարաշահումը բարդ հոգեբանական խնդիր է, որը բացի դեղամիջոցներից նաև պահանջում է մասնագիտացված մոտեցում և պարբերական հանդիպումներ հոգեբանի հետ։ Հաշվի առնելով ալկոհոլի և դեղամիջոցների համատեղան ռիսկերը, ալկոհոլիզմի բուժում անցկացնելիս մասնագետները կենտրոնանում են անձի հոգեկան կարգավիճակի վրա։


Ամփոփում

Ալկոհոլի և դեղամիջոցների համատեղման ռիսկերը պահանջում են իրազեկության բարձրացման անհրաժեշտություն։ Ծանր հետևանքները կանխելու համար անհրաժեշտ է ճանաչել հնարավոր ռիսկերը, ապահովել ժամանակին միջամտություն և ստանալ որոշակի կրթություն՝ նյութերի անհամատեղելիության վերաբերյալ։

Մեր օրերում դեղամիջոցների վերաբերյալ տեղեկատվություն ստանալն ավելի արագ է և պարզ։ Անհրաժեշտ է միայն այցելել օնլայն դեղատուն և փնտրել անհրաժեշտ դեղամիջոցը։ Իսկ էլ ավելի արագ գործընթացի համար հարկավոր է կապ հաստատել դեղատան 24/7 համակարգով աշխատող աջակցման կենտրոնի հետ։

Այսպիսով, դեղամիջոցերի վերաբերյալ ճշմարիտ և արագ տեղեկատվություն ստանալու կամ այլ հարցեր հղելու համար այժմ հնարավոր է օգտվել օնլայն դեղատնից։

Автор: Vahe Mardoyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Vahe Mardoyan
17:34, 21.12.2023
649 | 0
наверх