МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +19 °C ... +30 °C Завтра+32 °C
Սփյուռքի գործերի հանձնակատարների նշանակումները հայ համայնքներում նոր հնարավորություններ են ստեղծում
11:49, 07.06.2024
358 | 0

Սփյուռքի գործերի հանձնակատարների նշանակումները հայ համայնքներում նոր հնարավորություններ են ստեղծում


Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի Զարեհ Սինանյանը հայտնում է, որ առցանց հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ մինչ օրս տարբեր երկրներում նշանակված Սփյուռքի գործերի հանձնակատարների հետ:
Մասնավորապես, հանդիպմանը ներկա են գտնվել Դիանա Հովակիմյանը (Լեհաստան), Սերժ Անգելյանը (Գերմանիա), Աննա Կարապետյանը (Դանիա), Սարո Խուդավերդին (Իտալիա), Մաթո Հախվերդյանը և Հայկ Ազիզբեկյանը (Նիդերլանդներ), Հասմիկ Թորոսյան-Գրիգորյանը (Իսպանիա), Գարաբեդ Հակոբյանը (Շվեդիա), Վահրամ Ճուղուրյանը (Սլովակիա), Դանիել Դավթյանը (Ֆինլանդիա), Ռոբերտ Տեր Արսենյանը և Վահագն Մովսեսյանը (Ֆրանսիա):
Սփյուռքի գործերի հանձնակատարների նշանակումները հայ համայնքներում նոր հնարավորություններ են ստեղծում համայնք-պետություն կապերի զարգացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքի գործերի հանձնակատարների աշխատանքային գործառույթների շրջանակը և գործունեության նկարագիրը: Հանձնակատարները ներկայացրել են համայնքային աշխատանքի ընթացքը, առաջիկա անելիքները և կարևորել միմյանց հետ ցանցային համագործակցությունը:
Քննարկվել են նաև աշնանը կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին առնչվող հարցեր:

https://niderlandakan.livejournal.com/598853.html
-
https://www.nidoragir.com/2024/06/blog-post_70.html

Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
наверх