1. Թաքնված սեքսուալ ֆանտազիաներ Այո, այո, կանանց մոտ դրանք նույնպես կան, և ի տարբերություն տղամարդկանց` դրանք կանանց մոտ ավելի գունագեղ են և բովանդակալից: *****ն կանանց համար լավագույն միջոցն է ուսումնասիրել գաղտնի սեքսուալ ցանկությունները` առանց իրականում դրանք փորձելու: 2. Քանի որ ՆԱ էլ է նայում Սա երևի թե ամենագլխավոր պատճառն է, թե ինչու են կանայք անգամ ամենածանրաբեռնված օրվա ընթացքում ժամանակ գտնում *****յի համար: Չէ՞ որ իրենց տղամարդն էլ է դիտում այն, և պետք է պատկերացում կազմել, թե ինչն է իրեն հետաքրքրում: 3. Տղամարդկանց ուսումնասիրրություն *****ն կարելի է դիտել որպես տարբեր ֆիզիկական տվյալներով և սեքսի տեխնիկայով մերկ տղամարդկանց ցուցադրություն: Անգամ եթե մի քանի տարի մշտական զուգընկեր ունեք և արդեն անգիր գիտեք նրա սեքսուալ բոլոր մեխանիզմները, միևնույն է, հետաքրքիր է, թե ինչպես են մյուս տղամարդիկ ԴԱ անում: Այս պատճառը կարելի է համարել ամենաանմեղը, քանի որ հարցը հետաքրքրասիրության մեջ է: 4. Սեքսուալ փորձի ձեռքբերում Սա թերևս ամենատրամաբանական պատճառն է: Վերջապես ուրիշ որտեղի՞ց ինֆորմացիա վերցնել. ընկերուհիները չափազանց գաղտնապահ են, նկարներով բան չի երևում, իսկ վիդեոյով ամեն ինչ կարելի է պարզ ու հասկանալի սովորել: 5. Թուլացում Ցանկացած կանացի ամսագրում այն հարցին, թե ինչպես օրգազմ ստանալ, գրված է` թուլանալ: Իսկապես դժվար թե կարելի է լավ սեքս ունենալ, եթե ուղեղը զբաղված է ընթրիքի կամ մանկական տակդիրների մասին մտքերով, իսկ ահա *****ն թույլ է տալիս կանանց տրամադրվել ճիշտ ալիքի վրա: 6. Հաշտեցում սեփական սեքսուալության ևս մեկ կողմի հետ Բոլոր ժամանակներում տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են նայել սեքսին: Եթե տղամարդու համար մի քանի զուգընկերուհի ունենալը նորմալ է, ապա կնոջ համար դա դեռևս տաբու է մնում: Այս և նման նախապաշարմունքները կնոջ մոտ վախ են սերմանում դեպի սեքսն ընդհանրապես: Իսկ *****ն բացում է կնոջ մեջ նստած «******ին» և թույլ է տալիս հաճույք ստանալ սեքսից: 7. Անկախություն Այս պատճառը սերում է նախորդից, բայց ավելի խորն է: Պոռնոն օգնում է կնոջն իրեն ավելի խորը ճանաչել և եսասեր դառնալ սեքսում: Այն նաև օգնում է կնոջը դադարել մեղադրել ինքն իրեն իր բնական, բայց արգելված թվացող սեքսուալ ցանկությունների համար: Իր էությամբ *****ն ճանապարհ է դեպի գենդերային հավասարություն: Եթե համարձակություն ունենաք և խոստովանեք, որ դիտում եք *****, ապա դա կնշանակի, որ դուք չեք վախենում լինել անկախ, կրքոտ և չեք թաքցնում, որ սիրում եք սեքսը: |